Անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում` նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար: Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որզորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմըհանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրմանժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը: Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացելնախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացսյուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները: Զորավարժարանում սահմանված կարգի համապատասխան բացազատվել են ուսումնական կետեր: Պայմանական մարտականգործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ են ներկայացվել մարտի նախապատրաստման և վարման համարանհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվել են սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման և այլբազմաթիվ խնդիրներ: Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերիհետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականությանբարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում ենկրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը: Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներնու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին: Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանությանխորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարողհակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ: Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվում է հայտնաբերել մեր կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրքզբաղեցնելու որոշում է կայացվում: ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարում՝թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցիանվտանգ տեղաշարժը: Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանիուժն ու ռազմական տեխնիկան: Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներովհրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաևփաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում էնրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am