Սաշիկ Սարգսյանի որդու ծաղկեփունջը

Տարիներ առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության` «ոսկե երիտասարդության» մասին մի հաղորդումից տեղեկացանք, որ ինչպես է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոնը, ժամանակ անցկացնում Մոսկվայի ամենաթանկ ռեստորաններից մեկում, որտեղ մեկ շիշ շամպայնն արժե 1000 դոլար։ Իհարկե, աղմուկ բարձրացավ, տեսանյութը հանեցին հեռուստաընկերության կայքից, բայց արդն ուշ էր։ 2009-ին արդեն իմացանք, թե ինչպես է Ռ. Քոչարյանի ավագ որդին` Սեդրակը, զվարճանում աֆրիկյան սավաննաներում` տասնյակ հազարավոր դոլարներ ծախսելով սաֆարիների վրա։ Տեղ-տեղ կենդանիներ սպանելու գործում նրան ընկերակցում էր անձամբ Քոչարյանը, ինչը նշանակում էր արդեն հարյուր հազարավոր դոլարների ծախսման մասին։ Նրանց «կայֆերի» լուսանկարները հրապարակվելուց հետո միջոցներ ձեռնարկվեցին, որ դրանք գոնե ջնջվեն որոշ կայքերից, բայց արդեն ուշ էր։ Դա էլ իմացանք։ Այս երկու դրվագը հիշեցինք, երբ երեկ հայտնի դարձավ եւս մեկ նմանատիպ թանկարժեք քմահաճույքի մասին,  որի հեղինակը նույնպես «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է, իսկ ավելի ստույգ` Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին։ Երեկ համացանցում, մասնավորապես Kamoblog կոչվող ժամանցային տիրույթում, հայտնվեց տեղեկություն այն մասին, թե ինչպես է ապրիլի 22-ին Հյուսիսային պողոտայում հայտնվել մի հսկայական ծաղկեփունջ, որն ուղղված է եղել պողոտայում բնակվող մի աղջկա։ Ժամանցային կայքում գրառումներից պարզ է դարձել, որ հսկայական ծաղկեփունջն իր նշանածին է նվիրել Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդին` Նարեկը։ Kamoblog-ի գրառումներում նաեւ նշվում է, որ ծաղկեփնջի արժեքը կարող էր հասնել մոտ տասը հազար դոլարի։ Սաշիկ Սարգսյանն ու նրա որդիները պարբերաբար հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում, երբ մամուլի էջերում տեղեկություններ էին հրապարակվում նրանց մասնակցությամբ այս կամ այն աղմկոտ միջադեպի մասին։ Այդ առումով, ինչպես նշել է Lragir.am-ի մեկնաբանը, պողոտայում տեղադրված հսկայական ծաղկեփնջով աչքի ընկնելը թերեւս զգալի առաջընթաց է Սարգսյան ընտանիքի հանրային վարքում։ Առավել եւս, որ գեղեցիկ ու ռոմանտիկ է քայլը, եւ երիտասարդ զույգին թերեւս պետք է մաղթել պահպանել այդ զգացմունքները ամբողջ կյանքի ընթացքում եւ լինել երջանիկ։ Բայց, ինչպես մի առիթով հայտարարել էր մեկ այլ Սարգսյան` վարչապետ Տիգրանը, աղքատության հսկայական խնդիրներ ունեցող երկրում անհարմար է հարստության եւ ուժի ցուցադրումը, եւ պետք է ապրել քրիստոնեավարի։ Մինչդեռ մի քանի հազար դոլարանոց ծաղկեփունջը Հյուսիսային պողոտայի կենտրոնում ի ցույց դնելը մեղմ ասած այդքան էլ քրիստոնեավարի չէ, այլ թերեւս նյութապաշտության եւ գուցե նույնիսկ կռապաշտության մի մեծ օրինակ։ Ըստ երեւույթին, երբ չորս տարի առաջ Ազգային ժողովում Տիգրան Սարգսյանը համեստության եւ քրիստոնեավարության կոչ էր անում, պատգամավոր Սաշիկ Սարգսյանը խորհրդարանում չէր կամ պարզապես բանի տեղ չի դրել Տիգրան Սարգսյանի հորդորները եւ հարկ չի համարել դրանք փոխանցել նաեւ իր որդիներին։

Այլապես, նրանք գուցե իրենց սիրո նյութական չափորոշիչների ռեկորդները կսահմանեին հանրային աչքից հեռու` չվիրավորելով ընչազուրկ բնակչության, առողջության, հացի, հագուստի կարիք ունեցող երեխաների ու կենսաթոշակառուների, պարզապես աղքատ քաղաքացիների արժանապատվությունը։ Առավել եւս, որ այդ աղքատության եւ ընչազրկության, կենսական կարիքների անբավարարության պատճառներից մեկն էլ այն համակարգն է, որ առկա է Հայաստանում եւ որի ներկայացուցիչներից մեկն էլ Սաշիկ Սարգսյանն է` բիզնեսի եւ իշխանության արատավոր սերտաճվածության խորհրդանիշներից մեկը։ Այդ սերտաճածությունն է, որ Հայաստանում հանգեցնում է ամեն գնով իշխանությունը պահելուն, քաղաքական եւ տնտեսական անազատությունների հաստատմանը, իրական եկամուտներն ու հարկերը թաքցնելու միջոցով ստվերային տնտեսության հսկայական ծավալների առկայությանը, անբարեխիղճ մրցակցությանը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը շնչահեղձ անելուն, աշխատավորների ֆիզիկական եւ բարոյական շահագործմանը, իրավազրկությանը, ընչազրկությանը։ Միգուցե այդ համակարգի խորհրդանիշները մտածում են, որ Հյուսիսային պողոտայում աղքատներ չկան, չկան շարքային քաղաքացիներ։ նրանց վաղուց են դուրս քշել այնտեղից` գերակա շահի անվան տակ, ու նրանցից ոչ ոք չի տեսնի Հայաստանում տնտեսա-քաղաքական եւ իրավա-հոգեբանական անհավասարությունը խորհրդանշող սիրո հսկայական արտահայտությունը։ Կցանկանայինք վերջում տեղեկացնել Սաշիկ Սարգսյանի որդուն, եւ ընդհանրապես, բոլոր «ոսկե ջահելներին», որ այսօր աշխարհում ինչ հետաքրքիր եւ բավական թանկարժեք բաներ կան, որոնք կարելի է նվիրել սիրո հաջորդ արտահայտության ժամանակ։ Շվեյցարացի մի գործարար լճի ափին իր համար տուն է կառուցել, որի վրա ծախսել է 200 տոննա թանկարժեք մետաղ։ Որպես շինանյութ օգտագործվել է նույնիսկ երկնաքար եւ... դինոզավրի ոսկոր։ Հետո, կյանքում որոշ փոփոխություններից հետո կարելի է ծծակ գնել` 17 հազ. դոլարանոց, 280 ադամանդ քարերով։ Խաղալիք կարելի է նվիրել. «Marklin» ընկերության թողարկած մի խաղալիք` երկաթուղիով, գնացքով, համահունչ ձայնով, արժե ընդամենը 600 հազ. դոլար։ Չմոռանաք մանկական սայլակի մասին։ Այն, որն արտադրում է «Silver Cross Silver Shadow» ընկերությունը։ 24  կարատ ոսկուց պատրաստված եւ արժե, ամոթ է ասել, 12 հազար դոլար։ Եղած-չեղած մի ծաղկեփնջի գին է։ Չորրորդ Իշխանություն

դիտվել է 1671 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am