Ալիկ Սարգսյանը ևս իր բանդայով դերակատարություն է ունեցել. Սպանված փոխոստիկանապետի հայրը սպասում է գործի բացահայտմանը

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործը միացվել է պաշտոնատար անձանց կողմից դիրքի չարաշահման մասով հարուցված գործին, և Հատուկ քննչական ծառայության վարույթից գործն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։ «Հիմա գործը միացրել են։ Էն երկրորդ մասը նախկինում էլ ԱԱԾ-ում էր։ Հիմա տեսնենք՝ միացնեն, ինչ կանեն։ Առանձնապես ոչ մի բան չեն արել դեռևս։ Ոչ կանչել են, ոչ բացատրություն են վերցրել։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասաց Մհերյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում հույս ունի, որ բացահայտում կլինի գոնե այս նոր իրողությունների պայմաններում։ Սպանված փոխոստիկանապետի հայրը հիմա էլ է պնդում՝ մեղավորների շրջանակը հայտնի է, ու նրանք բոլորը՝ սկսած գործի քննությունը ճիշտ ուղուց շեղողներից, պետք է պատասխան տան։ «Գործով քննիչը առաջին իսկ օրվանից սկսել է ուրիշի գլխին գործ սարքել, ի՞նչ եք կարծում՝ էդ մարդը չպե՞տք է պատասխան տա։ Նա, բնականաբար, ինչ-որ մեկի հրամանն է կատարել։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը՝ սկսած Աղվան Հովսեփյանից, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանից, որոնք լավ էլ տեղյակ էին, որ գործ է սարքվում։ Բա ինչո՞ւ չէին բռնում էդ սարքողի ձեռքը, ինչո՞ւ էին աչք փակում դրա վրա։ 3 տարի պնդում էին, որ Իգիթյաններն են սպանել։ Իգիթյանը 3 տարի հետո բերդից դուրս եկավ, ոչ մեկը ուշադրություն չդարձրեց»,- ասաց Մհերյանը՝ հավելելով. «Եթե, դու, Ալիկ Սարգսյան, պնդում էիր, որ կան ձերբակալվածներ, շուտով գործը կբացահայտվի։ Բա ի՞նչ եղավ։ Ես չեմ բացառում, որ Ալիկ Սարգսյանը ևս իր ոստիկանական բանդայով դերակատարություն է ունեցել այս գործում։ Հետաքրքիր է՝ ինչի համար են մինչև էսօր բոլոր տեսախցիկները պահել, ինչու չեն նայում, ինչու ցույց չեն տալիս։ Նույն Հունան Պողոսյանը բարձր-բարձր բրդում էր, ասում էր՝ մեքենա են գտել, որ սպանության օրը ճռռիկներով գնացել է։ Բա ինչ եղավ։ Բա բոլորը կուրծք էին ծեծում, թե Գևորգ Մհերյանի սպանության բացահայտումը իրենց պատվի հարցն է։ Տո իրենց ո՞ւր է պատիվ։ Իրենց միայն փողն է հետաքրքրում, ուրիշ ոչինչ։ Դրա համար էլ 9 տարի շարունակ չեն կարողանում մի սպանության գործ բացահայտել»,- նշեց Մհերյանի հայրը։ Նշենք, որ այս գործի երկրորդ մասը, որի մասին գրել ենք, հարուցված է պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասով։ Այս մասով գործի քննությունը ևս դոփում է տեղում։ Մինչդեռ Պետրոս Մհերյանի խոսքով՝ եթե նորմալ քննություն գնար, ապա վաղուց մեղավորների շրջանակը բացահայտվել էր։ «Հեկտոր Սարդարյանը՝ գործով քննիչը, նստած ասում է, թե սպանությունը վերցրու քեզ վրա, կամ՝ ինքնախոստովանական ցուցմունքը համակարգչով տպած դնում է, ասում՝ ստորագրի։ Ով է ինքնախոստովանական ցուցմունքը համակարգչով տպում ու ստորագրել տալիս»,- նշեց Մհերյանը։ Պետրոս Մհերյանը փաստաբան չի վարձել։ Ասաց՝ չի վստահում փաստաբաններին։ Իրենից լավ փաստաբան չկա։ Ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղյակ է։ «Էլ փաստաբանն ինչ եմ անում։ Ինձ ինչո՞վ պետք է օգնի փաստաբանը։ Տեսնում ենք, էլի, հանցագործին բռնում են, փաստաբանը գալիս, էնպես է անում, բաց են թողնում, մի բան էլ արդարացնում են։ Դրա համար էլ հույս չեմ կապում փաստաբանների մեծ մասի հետ»,- ասաց Մհերյանը։ Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում՝ վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ և չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գևորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին և գլխին։ Փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազենի կրում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am