ՀՖՖ անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել` ներկայացնելով ՀՖՖ անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը. «Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը: Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու միտում են հետապնդում: ՀՖՖ-ն իր գործունեության ամբողջ ընթացքում, իր իսկ կանոնադրության պահանջների կատարումն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև նույն կանոնադրությամբ սահմանված իր և իր անդամների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացման համար պարբերաբար ստիպված է լինում անդրադառնալ նաև իր անդամների հեռացման հարցին:

Դա նորություն չէ և նախկինում ևս անդամները, որոնք չեն կատարել իրենց կանոնադրական պարտականություները՝ նույնպես հեռացվել են ՀՖՖ կազմից: Այս տարի անդամությունից հեռացվել են թվով 8 ակումբներ 1. «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն 2. «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն 3. «Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն 4. «Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն 5. «Միկա ՖԱ» ՀԿ-ն 6. «Ուլիս ՖԱ» ՀԿ-ն 7. «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-ն 8. «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն Նշված ակումբներից առաջին չորսը՝ «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն,«Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն և «Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն դադարեցրել են իրենց գործունեությունը և լուծարվել են դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին: Նման պայմաններում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ իրենք այլևս չէին կարող շարունակել իրենց ՀՖՖ անդամությունը և նրանց անդամության դադարեցումը կրել է զուտ տեխնիկական բնութ: «Միկա ՖԱ», «Ուլիս ՖԱ» և «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-երը, դադարացնելով իրենց ֆուտբոլային գործունեությունը, վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ որևէ կապ չեն պաշտպանել ՀՖՖ-ի հետ, անդամավճարի մասով կուտակել են երկար տարիների պարտքեր, որոնք ՀՖՖ բազմաթիվ պահանջներից հետո չեն վճարվել։ Ավելին, «Միկա» և «Ուլիս» ակումբներն անգամ պատվիրակներ չեն ներկայացնել ՀՖՖ նախորդ ժողովներին: Ինչ վերաբերում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամության անմիջապես կասեցման և միաժամանակ անդամությունից հեռացման առաջարկին, ապա դա եղել է հարկադրված քայլ, որի համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ Կանոնադրությանների և Կանոնակարգերի բազմակի, կոպիտ և գիտակցված խախտումները: Մասնավորապես, նշված ակումբն իր առջև դնելով ամեն գնով չեմպիոն դառնալու նպատակը, թույլ է տվել, որ իր պաշտոնատար անձը ներգրավվի պայմանավորված խաղի կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ՀՖՖ կարգապահական մարմինների կողմից կայացված որոշումների դեմ Սպորտային Արբիտրաժային դատարան սահմանված կարգով բողոք ներկայացնելու փոխարեն՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացվել են հայցեր ընդհանուր իրավասության դատարաններ: Դրանով և գիտակցաբար՝ ակումբն ըստ էության ակնկալիք է ունեցել և նախաձեռնել է ՀՖՖ ներքին գործերին պետության կողմից միջամտության գործընթացը, շատ լավ հասկանալով, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է և կարող է կործանարար հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ ցանկացած նման տեսակի պետական միջամտություն կարող է պատճառ հանդիսանալ ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին որակազրկելուն։ Բոլոր նրանք, ովքեր հետևում եմ ԶԼՄ-ների հրապարակումներին, կհաստատեն այն, որ «Շիրակ ՖԱ»-ն նախաձեռնել է նաև ՀՖՖ հեղինակության և իմիջի դեմ ուղղված սև PR –ի գործընթաց, որի միակ նպատակը եղել է իրենց կողմից կատարված արարքից հանրության ուշադրության շեղումը, ինչպես նաև բոլոր հնարավոր մեղադրանքների սլաքը դեպի ՀՖՖ ուղղումը։ Այսպիսով՝ «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի կողմից խախտվել են ՀՖՖ կանոնադրության 6-րդ գլխի 2-րդ կետով սահմանված անդամի պարտականությունների գերակշիռ մասը, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացման համար»,- ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am