ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հաշվետվություն

Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։  Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ, ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և ռիսկահենք մոտեցման կիրառությունը), 7-րդ (Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանն առնչվող թիրախային ֆինանսական պատժամիջոցները) և 8-րդ (Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները) հանձնարարականների իրագործման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից: Մասնավորապես․ • ՖԱԹՖ 1-ին հանձնարարականի մասով․ Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ազգային ռիսկերի գնահատման (ՌԱԳ) վերանայված մեթոդաբանությունը, որի հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերանայվել են ՌԱԳ մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ՓԼ սպառնալիքները և միտումները, լատենտային հանցավորությունը, անդրսահմանային հոսքերը, ստվերային տնտեսության և կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՓԼ/ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկը: • ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի մասով․ Մշակվել և ՀՀ ազգային ժողովի կողմից ս.թ․ մարտի 1-ին ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման առնչությամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարտականությունը։ • ՖԱԹՖ 8-րդ հանձնարարականի մասով․ Իրականացվել է ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկայնության ուսումնասիրություն ըստ վերջինների գործունեությունը կարգավորող օրենքների, ինչպես նաև ըստ ԱՖ տեսանկյունից ռիսկային երկրների հետ հնարավոր առնչությունների: Ընդհանուր առմամբ, Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել 2015 թվականի գնահատման հաշվետվությամբ վերհանված՝ տեխնիկական համապատասխանությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի արդյունքում որպես «մասամբ համապատասխանող» գնահատված 5 հանձնարարականից 2-ը (Հանձնարարականներ 1 և 7) վերագնահատվել են որպես «հիմնականում համապատասխանող»։ Եվս մեկ հանձնարարականի (Հանձնարարական 8) գնահատականը «հիմնականում համապատասխանող»-ից բարձրացվել է «համապատասխանող»։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am