«Գագոն իմ մեծ ախպերնա». Ծառուկյանի կողմից ծեծված Հարությունովի նոր հայտարարությունը

Հուլիսի 2-ին օլիմպավանում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը՝ բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հայրը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ոստիկանությանը տված ցուցմունքներում Հարությունովը նշել է, որ իրեն հարվածել է Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը։ Ավելի ուշ Հարությունովի կինը հերքել է ամուսնու խոսքերը՝ նշելով, որ նա դեղերի ազդեցության տակ է եղել և սխալ է խոսել։ Երեկ տուժողը՝ Վյաչեսլավ Հարությունովը, Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստատեսությամբ, հայտարարություն է տարածել՝ հակասելով իր տված ցուցմունքներին։ Նա նշել է, որ 7 տարի է ընտանիքներով մոտ են Ծառուկյանի հետ և տարածված բոլոր լուրերը սուտ են։ «7 տարիա ընտանիքներով ընկերություն ենք անում Գագիկ Ծառուկյանի հետ, իմ կինը՝ նրա կնոջ հետ, տիկին Ռոզան ինձ մայր է։ Էս էրկու տարիա տղես խուզարկվումա, հարսս թոռանս հետ մնումա Երևան, խեղճ էրեխես էլ Մոսկվայից չի կարում գա։ Էկա Երևան, պարոն Ծառուկյանի հետ ինչքան հնարավորություն կար, ուզում եմ տենամ, ոչ մի ձև չի ստացվում, զանգում եմ Նաիրա Զոհրաբյանին, զանգում եմ Էդոյին, ասում եմ. «Խնդրում եմ ինձ 5 րոպե ժամանակ տվեք, որ ես բացատրեմ իմ մեծ ախպորը, թե ինչնա իմ մեծ պատճառը, խի եմ ես սենց ջղայնացած»։ Օրը էկավ ես իմ մեծ ախպոր խաթր գնացի Բաքու (խմբ․՝ նկատի ունի 2015-ի Բաքվում կայացած Եվրոպական խաղերը, որտեղ մեկնել էր որդու հետ), որ չկասկածեն, որ մեր բոքսը գնումա։ Հիմա ես չեմ հասկանում, այ ձեր ցավը տանեմ, այ ժողովուրդ ջան, էս ի՞նչ կինո եք սարքում իմ գլխին, ի՞նչի եք մեզի դուշմանացնում։ Գնացել եմ, կանչեցի, ասեցի․ «Ուզում եմ հետդ խոսամ»։ Ասեց․ «Արի նստենք խոսանք»։ Ներս մտնելուց ինչ-որ մեկը մտավ Գագոյի թևը, ասեց. «Պարո՛ն Ծառուկյան, ձեզ մի րոպե կարելիա»։ Ծառուկյանն ինձ ասեց․ «Սլավի՛կ ջան, հեսա մի րոպե սպասի գալիս եմ»։ 5 րոպե, 10 րոպե, 20 րոպե․․․ Ասի էս անգամ էլ չէկան, էս ինչ են էլի գլխիս սարքում։ Ջղայնացա, սենց աթոռ-մաթոռ շուռ տվի, ընդեղ ջուր էր, ինչ էր, բեմ էլ կար էտ անտերը ընդեղ, ոտս սոթ տվեց ընգա էտ աթոռի վրա, էս կողքս մի քիչ ցավաց։ Հելա դուրս, մեկել զգացի, որ շունչս մի քիչ կտրվումա, ասի «Մի հատ ինձ հասցրեք հիվանդանոց, տենամ ինչա էղել»։ Էկա հիվանդանոց, ջղայնացած, մի քիչ էլ գժված, բա էս ինչա եղել, ասի «Սաղ Գագոն ու Էդոն են, սաղ մեղավոր, չեմ հասկանում ո՛չ ինձ, ո՛չ էրեխուս ոչ մի բանի տեղ չեն դնում, էս ամենամեծ տեղը հասնելու եմ, իմ էրեխու հարցերը լուծեմ»։ Ժողովո՛ւրդ ջան, Գագոն իմ մեծ ախպերնա, մենք ընտանիքներով մոտիկ ենք, ոչ դուշման ենք, ոչ էլ կարանք դուշման լինենք։ Գագոն իմ մեծ ախպերնա, իմ ընգերնա, իմ օջախի ընգերնա»,- նշել է Հարությունովը։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am