Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քա­ղաքագետ Ալեքսանդր Դուգինը:
- Պարոն Դուգին, դուք Բաքվում հուլիսի 1-ին ֆորում եք անցկացրել «Ադրբեջանը Ռու­սաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» խո­րագրով: Ծանոթ եք հավանա­բար այդ ֆորումի շուրջ քննարկումներին, նախ ի՞նչ է նշանակում միակ դաշնակից, արդյո՞ք Հայաստանը Ռուսաս­տանի դաշնակիցը չէ:
- Իրականում այդ ֆորումը ընդգծում էր Ռուսաստանի մտերմությունը Բաքվին այն նոր աշխարհաքաղաքական իրողու­թյան պայմաններում, որը ձևավորվել է Հարավային Կովկասում: Հայաստանում նոր վարչապետի՝ Փաշինյանի իշխանության գա­լուց հետո (որն, իմ կարծիքով, եկավ գունավոր հեղափոխու­թյան արդյունքում), այն պայմա­նավորվածությունները, որ ուներ նախկին ղեկավարությունը՝ Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող յոթից հինգ շրջաններ վերադարձնելը, դա Ղարաբաղի շուրջ կայունության ապահով­ման բանալին էր, հակամարտու­թյան լուծման սկիզբը, բայց այդ պայմանավորվածությունները զրոյացվեցին: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ այդ բանակ­ցությունները վարում էր, և դա թույլ կտար ամրապնդել Ռուսաս­տանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ թե Հայաստանի դեմ, այլ հօգուտ բոլոր ժողովուրդների, այդ ամենը կանգնեցվեց ու զրոյացվեց: Ռու­սաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, իրականում ավելի ու ավելի շատ է ռազմավարական տարբեր հարցերով մոտենում Ադրբեջանին: Փաշինյանի այդ քաղաքականությունը հարվածի տակ դրեց այդ պայմանավորվա­ծությունները, ինչն էլ իր հերթին իրավիճակի էսկալացիայի կա­րող է բերել, մենք այդ պատճա­ռով անցկացրեցինք այդ կոնֆե­րանսը: Իմ կարծիքով՝ դա ոչ ադեկվատ արձագանք առաջացրեց և՛ Հայաստանում, և՛ նույնիսկ Ռուսաստանում: Խոսքը չէր գնում հակահայկականության մասին: Այդ կոնֆերանսի ընթացքում քննադատության ոչ մի խոսք չկար՝ ուղղված հայերին ու Հայաստանին, խոսքը համա­գործակցության մասին էր և ընդամենը այն պայմանավորվա­ծությունների կատարման մասին էր, որին մասնակցել է նաև Հայաստանի իշխանությունը: Ադրբեջանին խաղաղ և ոչ ռազմա­կան ճանապարհով այդ շրջան­ների հանձնումը Հայաստանի նոր ղեկավարությունը դրել է կասկածի տակ․․․
- Կներեք, բայց մեզ պաշտո­նապես հայտնի չէ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանության վերջում պատրաստվում էր հինգ շրջան հանձնել, և ոչ էլ հայտնի է, որ նոր ղեկավարու­թյունը այդ խոստումը չեղարկել է: Ձեզ այդ ինֆորմացիան որտեղի՞ց:
- Իհարկե, դա իմ ինֆորմացիան է, բայց հարցը դա չէ: Ռուսաստա­նի մտերմացումն Ադրբեջանի հետ մեր երկրների սուվերեն որո­շումն է: Բայց որպեսզի այդ մտերմացումը խաղաղ լինի, դրան պետք է մասնակցի նաև Հայաստանը, այդ մտերմացումը Հայաստանի դեմ չէ: Ուզում եմ ասել, որ այդ կոնֆերանսի մեջ հակահայկական ոչինչ չկար, նույնիսկ հեռակա կարգով: Եթե պարոն Փաշինյանը շարունակի Սերժ Սարգսյանի բռնած ուղին՝ այդ դեպքում Բաքվի և Մոսկվայի մերձեցումը միայն կարագա­նա, և հավատացեք՝ դա Հայաստանին դեմ չէ: Ռուսաստանն ու­զում է խաղաղություն, հաշվի առ­նելով բոլոր կողմերի հետաքրք­րությունը՝ ուզում է գնալ կարգա­վորման: Հինգ շրջանների վերա­դարձը ձեռք էր տալիս բոլոր կող­մերին, որովհետև Հայաստանն էլ իր օգուտներն էր ստանում դրանից: Այդ շրջանները ոչ թե միայն տալիս եք, այլ Ադրբեջանի նախագահը դրա դիմաց պատ­րաստ է արտոնություններ տալ թե՛ տնտեսական համագործակցության համար, թե՛ նաև նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստանը դուրս կգա ապաշրջափակումից, թշնամանքը կվերանա: Ես ուղ­ղակի ապշած եմ, թե ինչպես այդ ամենը մեկնաբանեց հայկական կողմը, ոչ մի հակահայկական դե­մարշ չկա, այն աղբը, որ տեսա համացանցում ու մամուլում, ինձ ապշեցնում է:
- Դուք նշում եք, որ խաղաղության ջատագով եք, բայց բարձրանում եք Լելե Թեփե, որը 2016 թվականին ռազմա­կան ճանապարհով գրավել է Ադրբեջանը: Ինչպե՞ս հասկա­նանք ձեր այցի նպատակը:
- Առաջին հերթին, երևի գիտեք՝ Ռուսաստանի կարծիքով՝ ոչ մի­այն այդ հինգ շրջանը, այլ ամ­բողջ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, այդպես է ամրագ­րում միջազգային իրավունքը: Ու ես կարծում եմ՝ միանգամայն սո­վորական է գնալ մի տարածք, որ իմ երկիրը համարում է Ադրբեջանի տարածք: Երկրորդ՝ դա այց էր Լելե Թեփեի բարձունք, դա ռազմական բնույթ չուներ, իմ ձեռքին հրացան չկար, ես ռազ­մական գործողությունների չէի մասնակցում: Ես ուզում էի հաս­կանալ՝ գործընթացն ինչպես է զարգանում, որքանով է այն կոր­ծանարար, վտանգավոր, ինչպիսին կարող են լինել հետագա զարգացումները: Ես ուզում եմ ասել, մենք այդ տարածքը ճա­նաչում ենք որպես Ադրբեջանի տարածք, ու ՌԴ քաղաքացու տեղաշարժը այդ տարածքով մի­անգամայն նորմալ է, այն չի գրավվել Հայաստանի կողմից... ես այնքան էլ լավ չհասկացա, թե այն ում ձեռքից ում է գնացել, բայց իրավական տեսանկյունից ես ոչ մի խախտում չեմ արել: Ես և կոնֆերանսի որևէ մասնակից որևէ հակահայկական հայտա­րարություն չենք արել, դա գիտա­կան կոնֆերանս էր: Ես հայտն­վում եմ Քուրդիստանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի սահմաննե­րին, գնում եմ թեժ կետեր, հետա­զոտում՝ ինչ է կատարվում այն­տեղ: Դա իմ կյանքն է, ես իմ աչ­քերով պետք է տեսնեմ՝ ինչ է կա­տարվում: Հեշտ է խոսել, առանց մարդկանց տառապանքները տեսնելու, դու չես հպվում պատե­րազմին անձամբ, այդ դեպքում ամեն ինչ հեշտ է թվում, բայց պետք է ամեն ինչ մոտիկից տես­նես: Իմ ներկայությունն այնտեղ շատ արդարացված է, ոչ մի օրենք չեմ խախտել, ինչո՞ւ պետք է արդարանամ: Ես ասում եմ՝ խաղաղ ճանապարհն այլընտ­րանք չունի, մարդիկ չպետք է տառապեն, պետք են փոխա­դարձ զիջումներ, փոխադարձ պարտավորություններ: Արյունը մեծ ողբերգություն է:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am