Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը՝ Սյունիքից. ժամանակն էր

Ժամանակ օրաթերթը գրում է. «Իշխանության նպատակը մարդ­կանց բանտեր լցնելը չէ, այլ պետու­թյան վնասը վերականգնելը: Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքա­ցիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շա­բաթներում: Ըստ Փաշինյանի՝ պետք չէ, որ մարդիկ այս ամենից 37 թվակա­նի տպավորություն ստանան, որովհետև Հայաստանում օրինականության վերականգնման գործընթաց է: Այս հայտարարությունը շատ կարևոր է ոչ միայն հանրությանը հասցեագրվածության տեսանկյունից: Փաշինյանի հայտա­րարությունը հույժ կարևոր մեսիջ է նաև արտաքին աշխարհին, որն անկասկած ցանկանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Եվ սա նշմարելի է նաև, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերից, որն ասել է, թե Հայաստանը պետք է համապատասխանի հազարամյակի մարտահրավերներ ամերի­կյան կորպորացիայի չափանիշներին, դրա ծրագրում ընդգրկվելու համար:

Իհարկե, առաջին հայացքից սա ֆորմալության պարզ տրամաբանության մեջ է, սակայն, մյուս կողմից, հատկանշական է, որ ԱՍՆ դեսպանն այդ մասով շատ զգուշավոր է: Որովհետև, ի վերջո, առայժմ թավշյա հեղափոխությունից հետո աշխատողն իրավապահ համակարգն է, դրսևորվում է դրա աշխատանքի ար­դյունքը, իսկ այլ ուղղություններով դեռ պետք է հասկանալ իրավիճակն ու մի­տումները:
Իհարկե, անխոս է, որ այլ ուղ­ղություններով էֆեկտիվության համար նախ պետք է հաստատել օրինականու­թյուն, սա անհերքելի է, և այս տեսանկյու­նից շղթան շատ տրամաբանական է: Եվ հարցը դա չէ, դրա հանդեպ կասկածը չէ, այլ այն, որ քանի դեռ այլ ուղղությամբ չկան նույնքան համաչափ դրսևորումներ ու արդյունքներ, ինչը, իհարկե, օբյեկտի­վորեն ժամանակի խնդիր է, արտաքին դերակատարները չեն ցանկանում շտա­պել և տալ շուտափույթ գնահատական­ներ: Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրում է, որ չկա մարդ­կանց բանտեր լցնելու նպատակ: Իհարկե, արդարությունը կարիք ունի դրսևորման, և եթե մարդիկ մեղավոր են, ապա պետք է նստեն բանտում: Սակայն, մյուս կողմից, Հայաստանը ներկայումս, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա այդօրինակ առաջնահերթության, ճոխություն, և ըստ այդմ, եթե մար­դիկ պատրաստ են իրենց ապացուցված հանցանքը, պետությանը հասցված ապացուցված վնասը փոխհատուցել, վերականգնել, ապա սա առավել գերակա նպատակ է, և հանուն դրա կարելի է և գուցե պետք է մարդկանց տալ այդ պայմանով ազատության հնարավորություն­»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am