«Մեկ»կահույքի տնօրինություն. Երբևէ անօրինական ճանապարհով ոչ մի զավթում, ոչ մի յուրացում չենք կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրականում ոչ մի լարված ու պայթունավտանգ իրավիճակ չկա: «Մեկ»կահույքի տնօրինությունը երբևէ անօրինական ճանապարհով չի զավթել, չի յուրացրել հանրային սեփականությանը պատկանող որևէ տարածք: Մեր կողմից իրականացվող բոլոր գործողությունները եղել են բացառապես օրենքի շրջանակներում:Հողատարածքը,որն ապամոնտաժվել է որպես շինհրապարակ(անվտանգության նկատառումներիցելնելով), համարվում է «Մեկ կահույք»-ի սեփականություն՝ համաձայն դեռևս 29.05.2007թ. տրված «Հողամասի վաճառքի մասին» պայմանագրի:Դե իսկ շինարարությունն իրականացնելու թույլտվությունը տնօրինությունը ստացել է Երևանի քաղաքապետարանի կողմից 22.06.2018թ.-ին՝ համաձայն N01/18-Մ-4795-670 որոշման: Գիտակցելով շինարարության ընթացքում համայնքի բնակչության պատճառվող ողջ անհանգստությունը՝դրա իրականացումը վստահել ենք ոլորտում առաջատար «Ֆենիկա Շին» ՍՊԸ-ն,որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝26.06.2018 (N01/2018),և նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել օրենքով սահմանված ժամկետներից հնարավորինս շուտ: Ի հավելումն նշենք, որ խանութի տնօրինությունը սեփական միջոցների հաշվին փոխել է ոչ միայն խանութի տարածքի, այլ նաև ամբողջ տարածքի հոսանքի մալուխները (6000վոլտը-10000-ի), իսկ դրանից շահելեն նաև համայնքի բնակիչները: Հարգանքով՝ «Մեկ»կահույքի տնօրինություն Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Մեկ» կահույքի սրահի հարևանությամբ գտնվող բնակելի մի քանի շենքերի բնակիչներ ապամոնտաժեցին, ըստ բնակիչների հայտարարության, խանութ-սրահի աշխատակիցների կողմից զավթած տարածքի երկաթե կոնստրուկցիաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ու հիմա էս խանութի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում է իր երգը առաջ տանել, իսկ դա այն է, որ նա զորբայությամբ ու անօրինական եղանակով փորձում է ներխուժեկ հանրային սեփականության տարածք՝ այն իրենով անելով անօրինական եղանակով: Դեռ տարիներ առաջ նրանք փորձում էին նույն եղանակով զավթել տարածքը, սակայն այն ժամանակ մեր ընդվզումը կասեցրեց նրանց գործողությունը: Մենք էլ մտածեցինք՝ անկուշտները նորից չեն փորձի զավթողական քաղաքականություն վարել, հիմա էլ ոստիկանական ուժերով փորձում են մեզ բոլորիս վախեցնել: Էդ մարդիկ երևի դեռ քարե դարում են ապրում: Հետաքրքիր է, էդ որ էս տարածքը փակում ես, բա Աստված մի արասցե, եթե արտակարգ դեպքեր լինեն, ոնց են ազատ աշխատելու՝ թե՛ հրշեջները, թե՛ շտապօգնության ավտոմեքենաները: Այսօր Սանիթեքի ավտոմեքենան եկել էր, որ աղբը տեղափոխեր, չկարողացավ մտնել բակ, ինատ արեց, հետ գնաց՝ աղբը թողելով բակում: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան ենք դիմել, սակայն ուղտի ականջում ասես քնած լինեն: Չեն գալիս ու չեն փորձում կանխեն «Մեկ» կահույքի սրահի ղեկավարության կողմից կատարվող ապօրինությունները: Դե, Երևանի քաղաքապետարանի մասին էլ չենք ուզում խոսել, նրանք միայն ընտրությունից ընտրություն են հիշում մեզ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am