Փող չունես՝ մեռիր, կամ պատրաստ եղիր ունեզրկվելու

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազատական տնտեսական հարաբերությունների անվան տակ երկիրը մեջ–մեջ անելու իշխանավորների մարմաջն այնքան մեծ է եղել, որ շատ ձեռնարկություններ սեփականաշնորհելու համար անգամ պետական բյուջեից են միջոցներ տրամադրվել: Քիչ չեն եղել դեպքերը, երբ այս կամ այն հիմնարկությունը սկզբում «սեփականաշնորհվել» է՝ փաստաթղթերով, հետո արդեն մաս– մաս դրանց «վճարումները» ձևակերպել: Ու նոր Հայաստան կառուցողներին ամենևին էլ չի հետաքրքրել, որ հայկական երբեմնի գիգանտ գործարանները, որոնք հիմա չկան, ժամանակին կարողացել են Խորհրդային Միության՝ աշխարհի քարտեզի վրա վարդագույնով նշված տարածքի ողջ պահանջարկը բավարարել և իրենց համբավով հատել անհնարինի բոլոր սահմանները:

Սեփականաշնորհման սելավատարը չի շրջանցել նաև բուժհաստատությունները, որոնք հիմա բոլորն էլ մասնավոր են և այդ դիրքերից են «մատ թափ տալիս» մարդկանց վրա: Հիվանդ ես, կամ մեռիր, կամ բուժվելու համար ունեզրկվիր: Մոտավորապես այս տրամաբանությամբ են աշխատում հանրապետության ընդհանուր պրոֆիլի բուժհաստատությունները, որոնք բոլորն էլ վաղուց մասնավոր են: Եվ անկախ նրանից, թե ինչ համբավ ունեն, դրանով պայմանավորված էլ ձևավորվում է տվյալ բուժհաստատության գնային քաղաքականությունը: Կարող է պատահել, որ, օրինակ, մի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդի համար պահանջվի օրական 55 հազար դրամ վճարել, մեկ այլ հիվանդանոցում՝ ընդամենը 10 հազար: Ինչպես Պանիկովսկին կասեր՝ ազատ շուկա է իր վայրագ հարաբերություններով: Հնարավոր է մի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էլ անգամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդի համար սնունդ պահանջեն: Հիմա կասեք՝ դե, կյանք է, այդպես էլ է պատահում: Եվ զավեշտալին այն է, որ այստեղ ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ էլ մեկ այլ պետական մարմին չի կարող որևէ բուժհաստատությունում տիրող իրավիճակի մասին պարզաբանում պահանջել կամ ներքին գնային քաղաքականությանը խառնվել: Վերջիններն էլ՝ պարզ է, չէ՞, հիվանդի գլխին ինչ ցանկանում, այն էլ անում են: Ու եթե բողոքում ես՝ իշխանությունները ձեռքերը վեր են բարձրացնում, հիվանդանոցում օրենքից մեջբերում անելու ժամանակ էլ բուժհիմնարկի ֆինանսական մենեջերներն են հիվանդատիրոջ դեմքին շպրտում, թե մասնավոր են և իրենք ոչ թե երկրում ընդունվող օրենքներով են աշխատում, այլ իրենց ներքին օրենքներով, իսկ պետական օրենքներն իրենց չեն վերաբերում կամ հետաքրքրում, որովհետև մասնավոր են: Այս աղջամուղջից, անկեղծ ասած, գլուխ հանելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես հասկանալի չէ հիվանդի բուժման համար 6 զրոյանոց ինչ–որ թվի հիմքերը: Իսկ հիվանդատիրոջ պայքարելու շանսերն այնքան էլ շատ չեն: Պետք է ստիպված վճարի, հակառակ դեպքում նրանց տան դուռը մի օր կթակեն դատական ակտերի հարկադիր կատարողները: Ուստի հանգում ենք այն ելման կետին, որ կա՛մ մեռեք, կա՛մ պատրաստ եղեք ունեզրկվելու:
Ներկայում այսպիսին է մեր երկրի բուժհաստատություններում տիրող ներքին և արտաքին քաղաքականությունը, իսկ պատկան գերատեսչությունն էլ ընդամենը մի «թեժ գիծ» ունի, որով հնչեցված բոլոր բողոքները չէ, որ կարող են հօգուտ հիվանդի հանգուցալուծվել: Հիմա հարց՝ նման պայմաններում ինչպե՞ս կարող է երկիրն իր գլխավոր օրենքի ամենաառաջին հոդվածում գրել, որ Հայաստանը իրավական, սոցիալական, ինքնիշխան երկիր է: Նման պայմաններում բա սոցիալական բաղադրիչն ո՞ւր մնաց, թե՞ դա միայն կարգ ունեցող հաշմանդամներին ու իրենց գոյությունը մի կերպ՝ փարոսների հաշվին, պահող խավի համար է: Այս դեպքում հարց է ծագում՝ բա մյուսնե՞րը, նրանք ո՞ր հոդվածով իրենց պաշտպանեն, որ ոչ դառնան այդ վայրագ սեփականաշնորհման գերին, ոչ էլ կանգնեն մահանալու կամ ունեզրկվելու խնդրի առջև: Եվ այս պարագայում ո՞վ պետք է լինի քաղաքացու պաշտպանը, օրենքով օրինական ուժ չունեցող չինովնի՞կը, թե մեկ այլ ատյան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am