ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. որտեղ է նա
Ազգային անվտանգությունն արդեն 7 ժամից ավելի է խուզարկություն է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի Թումանյան փողոցում գտնվող տանը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ԱԱԾ այս գործողությունները ուղիղ կապ ունեն ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը խոշոր չափի գումարների մասին է: Մեր տեղեկություններով, Նարեկ Սարգսյանն արդեն հասցրել է լքել երկիրը: Նշենք, որ ԱԱԾ-ից մինչ այս պահը չեն հաղորդում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն կատարվում:
