Պատրաստ եմ շաքարավազի իմ «զավոդը» տալ Փաշինյանին.Ս.Ալեքսանյան

Թող Նիկոլ Փաշինյանը գա համագործակցենք. թող գա ճակնդեղի բիզնեսը անի, մենք էլ ընդունենք գործարանը բազուկով աշխատեցնի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը շաքարավազ է ներկրում հումքի անվան տակ, որպեսզի խուսափի հսկայական գումարի մաքսատուրքեր վճարելուց: Ինչ վերաբերում է շաքարավազի գործարանին, Ալեքսանյանն ասում  է. «Ճակընդեղի հետ կապված ես Փաշինյանին հրավիրում եմ, գումարը կա, ամեն ինչը կա, պրոստո մենք չեն հասցնում, թող գա էդ բիզնեսն էլ ինքը զարգացնի: Թող գա տիրություն անի: Մենք հումքը բերում ենք, հումքով ենք աշխատում, ես հաշիվներից խաբար չեմ, զանգեք «Ալեքս գրիգ», ձեզ կպատասխանեն: Նրա խոսքով, շաքարավազ արդեն 5-6 տարի չի ներկրում, միայն հումք է ներկրում: «Մեր շաքարի գործարանն աշխատում է տարեկան 4 ամիս, հիմա չի աշխատում: Ապրիլի կեսից մինչեւ մայիս կաշխատի: Ընդամենը 80 հազար տոննա շաքարավազ ենք արտադրում»,-ընդգծել է պատգամավորը: «Շաքարի գործարանը որ քանդվեց, այդ մասնագետները չէին կարող միանգամից շաքար ստանալ, դրա համար ժամանակ է պետք, դրան էլ ենք հասնելու»,- ասաց  Սամվել Ալեքսանյանը,իսկ հարցին՝ Դուք իսկապե՞ս տասյոթ դրամ եք վճարում գազի համար, պատգամավորը պատասխանեց, որ ինքը հիմա կոնկրետ չի կարող ասել՝ որքան: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ են գնալ, տեսնել, թե Ս. Ալեքսանյանի շաքարի գործարանն ինչպես է աշխատում: Ի պատասխան՝ նա ասաց, որ լրագրողները երբ ուզում են, կարող են գնալ, միայն թե պետք է դեռ աշխատեցնեն գործարանը:   «Գրծարանը տարեկան 4 ամիս է աշխատում, քանի որ, եթե ամբողջ տարին աշխատի, ապա 2000-3000 տոննա շաքարավազ կարտադրի, իսկ մենք այդքան շուկա չունենք: Ֆինանսական դժվարություն չկա, մասնագետները պետք է բերվեն, 30 տարի այդտեղ բազուկ չի ցանվել, վեց տարվա մեջ մենք հազիվ մասնագետներին սովորեցրեցինք, որ բերած այդ հումքով կարողանան աշխատել: Դա այդպես հեշտ չէ, եթե այդքան հեշտ ա՝ թող մենք էդ զավոդը տանք Նիկոլ Փաշինյանին, գա-աշխատացնի, մենք ամեն ինչը կտանք, գումարն էլ, ամեն ինչն էլ»,- հայտարարեց Ս. Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը նաև ասաց, որ իրեն պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանը տարեկան մոտ 80 տոննա արտադրանք է տալիս: Ա.Ավագյան  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am