Հողերի դեգրադացման դեմ պայքար. ՀՀ-ին հատկացվել է 7.4 մլն դոլար

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին: Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները եւ մեկնարկելու նոր գործառնական շրջանը: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի 6-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման եւ հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նախարար Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում դոնորների, անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ տեսակետները կիսելու նման  հնարավորությունը: Բնապահպանական հիմնախնդիրները փոխկապակցված են մարդկային կյանքի որակի, տնտեսական եւ սոցիալական իրավիճակների հետ: Կարեւոր է նշել, որ աղքատությունը բնապահպանական կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ աղքատության կրճատումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ  բնապահպանական խնդիրների լուծման գործում»: Բնապահպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ազգային բնապահպանական եւ տնտեսական որոշումներ կայացնող ինստիտուտների կարողությունների հզորացմանը նպաստելու համար: Խորհրդաժողովի ընթացքում բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am