«Սասնա ծռեր»-ից Էդվարդ Գրիգորյանն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահությամբ Պետրոս Մակյանի), շարունակվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստը: Քիչ առաջ դատավորը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարեց Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու մասին:
