Ադրբեջանը թաղված է մթության մեջ
Հուլիսի 3-ի երեկոյան Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել ու կրկին խափանվել է Բաքվի եւ Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը:Մինգեչաուրի ՀԷԿ-ում նախորդ վթարի հետեւանքների վերացման շրջանակում վերագործարկվել էր 6-րդ էներգաբլոկը, որը խափանվել էր հուլիսի 2-ին: Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը: Այս անգամ շարքից դուրս է եկել 7-րդ էներգաբլոկը,, հայտնում է Conect.az-ը: Մինգեչաուրի 1, 2, 3, 4 եւ 5-րդ էներգաբլոկերն այժմ չեն աշխատում:
