ՊԵԿ-ում ծիծաղում են Փաշինյանի վրա. Ժամանակ

Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք։ Ժամանակ թերթը գրել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։ Թերթի նախորդ հրապարակման մեջ գրվել էր նաև պոտենցիալ նշանակումների մասին, սակայն այդ հրապարակումն էլ կանխարգելիչ ոչ մի նշանակություն չունեցավ։ Մասնավորապես թերթը գրել էր, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության առանձին բաժիններում շարունակում են աշխատել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա՝ Սամվել Սանամյանի ծանոթ-բարեկամները։ Օրինակ՝ Գուգարքի բաժնում շարունակում է աշխատել Սամվել Սանամյանի սանիկը՝ Ասատուր Սահակյանը, որին բոլորը որպես Արթուր Սահակյան են ճանաչում։ Նա մի քանի ամիս առաջ հայտնվեց մի սկանդալային պատմության մեջ։ Բագրատաշենի անցակետի տարածքում կրակոցներ էին հնչել, կրակել էին նախաբացթողումային հսկողության աշխատակիցների վրա։ Թերթի այս հրապարակումից անմիջապես հետո Ասատուր-Արթուր Սահակյանը նշանակվել է մաքսանենգության վարչության պետի տեղակալ։ Նա Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հովանավորյալներից է՝ Պալաչ մականունով։ Սակայն խայտառակ նշանակումները այսքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։ Ընդ որում, Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիսկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։ Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախգահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն Խաչատրյանի դրածոն։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուսր գալու դիմումներ են գրում՝ պատճառաբանությամբ, որ իրենք նման կարգի կոռուպցիոներների հետ նույն վայրում, նույն համակարգում չեն աշխատելու այն պարագայում, երբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքար է հռչակել, իրականացնում, բայց դրան զուգահեռ նման խայտառակ նշանակումներ է իրականացնում։ Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am