Ինչ զանգեր է ստացել ՀՔԾ պետը նախկին պաշտոնյաներից
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե չի՞ մտահոգվում իր և իր ընտանիքի համար, քանի որ իր աշխատանքն անմիջապես առնչվում է ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, ասաց, որ ոչ: «Ես չունեմ մտավախություն և ասեմ, եթե ամբողջ թիմը ազնիվ է և աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի միակ անդամին շարքից հանելը որևէ էֆեկտի չի կարող հանգեցնել»,–նկատեց նա։ Հարցին, թե զանգեր ստացե՞լ է նախկին իշխանություններից, երկրորդ, երրորդ նախագահներից՝ գործերը չբացահայտելու խնդրանքով, ՀՔԾ պետը նշեց. «Ես չեմ կարող այդպիսի զանգեր ստանալ»։
