Տուգանքների համաներում. Օրենքի նախագիծը մշակված է
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է համաներել վարչական մի շարք տուգանքներ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկությանը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ խոսքը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքների: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին: Պետհամարանիշը ուրիշին տրամադրելը, հարբած վիճակում վարելը և մի շարք սուր իրավախախտումներ չեն ներառվել զիջվող տուգանքների ցանկում: Ինչպես հայտնեցին՝ 13.7 մլրդ դրամի է հասնում զիջվող գումարը:
