ՀՔԾ պետ-ը մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հրավիրելու գործից
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան հաստատել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության: «Նրան ծանուցում ուղարկվել է, այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ հարցաքննության հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ: «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա: Եվ հուսով եմ, դուք արդեն համոզվել եք դրանում»,- ասաց նա:
