Վանեցյանը՝130 մլն կազինոներում խաղալու և Վովա Գասպարյանի հարցաքննության մասին
«Մոտ 130 մլն դրամ հանել ա ու խաղացել կազինոներում: Քննություն կանենք, պարզ կլինի՝ վերադարձվել է, թե ոչ: Ինքը հայտարարել է, որ վերադարձվել է»,- անդրադառնալով երեկվա աղմկահարույց ձերբակալությանն՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանը չմեկնաբանեց մամուլում տարածված լուրերը, ըստ որի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ ու մի քանի ժամ մնացել այնտեղ:
