Հայկին նկատել են Ռոստովյան-Գարեգին Նժդեհ խաչմերուկում
Հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ-ը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել: Հիշեցնենք՝ Հայկ Հարությունյանն Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ է, ծնված՝ 2004թ.: Հունիսի 8-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: Երեխան տառապում է աուտիզմով:
