Արամ Սարգսյանը տվել է իր պատասխանը
Երկրապահ կամավորական միությունում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է տեղի կունենա վարչության նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: ԵԿՄ-ականները նախագահ ունենալու կողմնակից են` ի դեմս Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի և ԵԿՄ -ի ակտիվը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է այդ մասին: Օրերս ԵԿՄ-ի ողջ ակտիվը ,ավանդույթի համաձայն ,հավաքվել է Աշտարակի ձորի ջրաղացի մոտ գտնվող Սպարապետի հուշարձանի մոտ ,որտեղ կրկին կոչով ու խնդրանքով դիմել են Արամ Սարգսյանին,քանի որ մեծ մասը հակված է,որ հենց նա դառնա նախագահ : Արամ Սարգսյանն ասել է,որ եթե վարչությունը համագումար հրավիրի և համագումարն էլ իրեն ընտրի ,ապա ինքը կտա իր համաձայնությունը:
