Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիր չի ստացել, Aysor.am-ին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչել Ռոբերտ Քոչարյանին:
