«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը ստուգումների մասին
Պետական եկամուտների կոմիտեն իր ընթացակարգի համաձայն կատարել է որոշ գործողություններ, որից հետո հեռացել է, իսկ մնացած տեղեկությունները կարող է տրամադրել միայն ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը: «Այստեղ ավել ինֆորմացիա չի կարող լինել, իրենք եկել, համապատասխան գործողությունն իրականացրել են և հեռացել»,- հայտնեց Էդվարդ Անտինյանը: Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ինչ գործողություններ են իրականացրել ՊԵԿ աշխատակիցները, ինչ խախտումներ են արձանագրվել, Էդվարդ Անտինյանը հորդորեց ճշտել ՊԵԿ լրատվական ծառայությունից:
