ՀՀ ոստիկանությունը՝ ներքին զորքերը սահման ուղարկելու մասին
ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու մասին առայժմ տեղեկություններ չի հաղորդում: «Արմենպրես»–ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում երբ լինի, անպայման այն կհրապարակեն: Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ քննարկվում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու առաջարկը:
