Գոտիները ձգելո՞ւ, թե դիրքավորվելու ժամանակը

Բարձրաստիճան ու շարքային ոստիկաների կոտորածից հետո ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանն անցել է բարոյախրատական դասընթացների ու ենթականերին ուղղված հաթաթաների ժանր է ընտրել: Նա կրկին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, այս անգամ միայն համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ: Ինչպես նախորդ խորհրդակցությունում, այս անգամ եւս Վլադիմիր Գասպարյանը չի մոռացել «կրիմնալներին» եւ «վհուկներին»: «Համակարգից դուրս են հանվում մարդիկ, որոնք դավաճանում են համազգեստը: Դավաճանում են ձեր աշխատանքը, ինֆորմացիա են ներկայացնում էն կրիմինալին, որի դեմ գիշերը, ցերեկ ենք անում՝ պայքարելու համար...: Բոլոր էն մարդիկ ովքեր այս կամ այն չափով կապված են կրիմինալի հետ, բնական է, չեն կարող լինել ոստիկանի համազգեստի մեջ...: Տականքը պետք է գնա այս համակարգից: Առողջ մարմինը օտար մարմնին իր մեջից պետք է վանի, դուրս հանի: Բոլոր նրանք ովքեր կարծում են, որ կարող են վհուկի կերպարով ժամանակներ անցկացնել եւ ձեր արած աշխատանքը պախարակեն՝ ամենախստագույնս կպատժվեն»,- մասնավորապես ասել է Վլադիմիր Գասպարյանը: Գեղեցիկ խոսել շատերն են կարողանում: Ազնիվ խոսել՝ եզակիները:Թե որ շարքին է դասվում Վովա Գասպարյանը, դատեք ինքներդ, սակայն նրա խոսքը որոշ հարցականներ, այնուամենայնիվ, առաջ է բերում: Եթե հավատանք պարոն ոստիկանապետի սրտաճմլիկ խոսքերին, որ ինքն ու իր ենթակաները գիշեր-ցերեկ աշխատում, պայքարում են կրիմինալի դեմ, ապա այս կառույցը պետք է աներկբա դասենք անպիտանների, անաշխատունակների շարքին: Այդ ինչպես ու երբվանից են աշխատում կրիմինալի դեմ, երբ տակավին անցած տարի սուրբ ծննդյան տոներին Հայաստան ժամանեցին եւ մեծ <<սխոդկա>> կազմակերպեցին 100-ից ավելի օրենքով գողեր, հեղինակություններ: Միայն Հայաստանում էին խոստացել, երաշխավորել օրենքովների անվտանգությունը եւ առանց անակնկալների ընդունել ու ճանապարհել նրանց: Ծաղկաձորյան հավաքի մասին խոսում էր ողջ երկիրը, մինչդեռ ՀՀ ոստիկանությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց , մոտ չգնաց այդ խմբավորմանը, այլեւ պաշտոնապես արդարացվեց՝ հիմնավորումով, որ ցանկացած մարդ իրավունք ունի ժամանել մեր երկիր: Սկսած 2013-ից Հայաստանի իշխանական համակարգում Վովա Գասպարյանը փորձում է հեղինակություն դառնալ՝ կրիմինալի դեմ պայքարի դրոշով: Գասպարյանը, գոնե հրապարակային մակարդակում, փաստացի հարձակվում էր իշխող համակարգի «հոգեկերտվածքի» վրա ու պարբերաբար թիկնազորաթափում էր այս կամ այն օրենսդիրի, գործարարի, կամ զինաթափում բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահներին, կար ժամանակ, որ Գասպարյանը վարչապետական նկրտումներ ուներ ու հերոսական կերպարի կերումն էլ դրան էր ուղղված, վերջին տարիներին Գասպարյանի՝ կրիմինալի դեմ պայքարի էնտուզիազմը նկատելիորեն զսպվել էր եւ ներկայումս ակտիվացել է ճիշտ այն փուլում, երբ համակարգի երիտասարդացման խնդիր է դրված ու կուլիսներում քննարկվում է նաեւ Գասպարյանի պաշտոնանկությունը, ճիշտ է՝ հավանական թեկնածուն ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է, ով ի տարբերություն Գասպարյանի իր աշխատանքում որեւէ հարցում, որեւէ անգամ նույնիսկ էնտուզիազմ չի դրսեւորել, սակայն նա մի քանի տարի երիտասարդ է…Ներկայումս ոստիկանապետի ակտիվացումը մի փոքր այլ նրբերանգով, այն է՝ կրիմինալի դեմ պայքարը՝ նախ համակարգի ներսից, ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում ցուցանելու, թե ինքը չի կորցրել ավյունը, եռանդը եւ պատրաստ է կրկին անողոքաբար պայքար մղել, հասրակության մեծ մասի կողմից մերժելի մի խավի՝ կրիմինալի դեմ ու այդ հանցավոր դասի հետ համագործակցողներին: Մինչդեռ գոնե վերջերս Հայասատանում իշխանության ու կրիմինալի շաղկապումն այնքան է ամրացել, որ անգամ քաղաքական կարեւորագույն հարցերի լուծումը չի կայանում առանց այս շերտի գործուն մասնակցությամբ ,վկան համապետական բոլոր ընտրությունները: Չի բացառվում, որ ոստիկանապետի հայտարարած պայքարը նախընտրական գոր ենծողություններ են՝ ուղղված կրիմինալի դեմ: Ի վերջո, հանրաքվեն ցույց տվեց, որ այս շերտը մեծ հաշվով չարդարացրեց իշխանության սպասելիքները, հիմա ժամանակն է ոմանց գոտիները ձգել, մյուսներին զգուշացնելու 2017-ին ընդառաջ: Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am