Մեծ գումարների կանխիկացումների ազդեցությունը բանկերի վրա

«Փաստ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում բանկերից միլիոնավոր դոլարների գումարների կանխիկացման, ինչպես նաև որպես ավանդ ձևակերպված պայմանագրերի հայտնաբերման դեպքեր ևս գրանցվեցին: Բանկերի մոտ նախկինում հարց չի՞ առաջացել նշված գումարների մասով, ի՞նչ մեխանիզմ է գործել: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստ»–ի հետ զրույցում առաջին հարցին պատասխանելով` նախ նկատեց.

«Կոնկրետ մարտ–ապրիլ–մայիս ժամանակահատվածում առևտրային բանկերում ժամկետային հաշիվներում ներդրված գումարների անկում է տեղի ունեցել: Մարտի վերջի դրությամբ եղել է մոտ 2 տրիլիոն 643 միլիարդ դրամ: Ապրիլի վերջին այդ ցուցանիշն իջել է 2 տրիլիոն 593 միլիարդի: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում այդ ցուցանիշը մոտ 4 տոկոսով` ավելի քան 100 միլիարդ դրամով իջել է: Սա հասկանալի է` ռիսկերի ավելացման հետևանք էր, մարդիկ մտահոգվել են: Բնականաբար` անհանգստություններ են եղել նաև այն գումարների մասով, որոնք ներդրված են եղել անօրինական, ապօրինի հարստացման համատեքստում: Ընդհանուր առմամբ` շուրջ 45 միլիարդ դրամի մասին է խոսքը: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով այդ գումարը եղել է 45 միլիարդ դրամ: Սա ռեզիդենտներին վերաբերող գումարներն են: Ոչ ռեզիդենտներինը մոտ 58 միլիարդ է: Ընդ որում` նվազել են հատկապես արտարժույթով պահվող ժամկետային ավանդները»: Տնտեսագետը նշեց` սրանք թվեր են, որոնք երևում են պաշտոնական հաշվետվություններից. «Համենայն դեպս,մայիսի վերջի դրությամբ, ցուցանիշը վերականգնվել է: Անկման պրոցեսը չի շարունակվել: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով մայիսի վերջին առկա էր գրեթե 2 տրիլիոն 617 միլիարդ դրամ: Ինչ–որ տեղ նորմալ է` քաղաքական իրավիճակը կայունացավ, և ռիսկերը նվազեցին: Ամեն դեպքում` պետք է ենթադրել, որ մի մասով գործ ունենք օրինական փողերի, մի մասով էլ, թերևս, գումարների, որոնք, հնարավոր է, օրինականության տեսանկյունից ռիսկերի դաշտում են»: Հարցին, թե այս կանխիկացումներն ինչպիսի ազդեցություն կունենան բանկերի վրա, պատասխանեց. «Եթե համեմատենք ընդհանուր բանկային ակտիվների և ավանդների մասով, ապա դրանք մեծ ծավալներ չեն: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով խոսքը 4 տոկոսի մասին է: Ոչ ռեզիդենտների մասով 2,2 տոկոս է, որը մեծ ազդեցություն ու ցնցումներ չի կարող առաջացնել: Բացի այդ` կան նաև դրամի փոխարժեքի կայունության ամրապնդման որոշակի դրսևորումներ, ինչպես նաև ժամկետանց ավանդների տեսակարար կշռի բավականաչափ տանելի մակարդակ: Բոլոր առումներով մայիսի ու արդեն հունիսի տվյալներն աճողական են: Բանկային համակարգի վստահության ցուցիչը գումարների, ավանդների աճի դրական դինամիկան է: Սա երկրում տեղի ունեցող փոփոխությունների և այդ մթնոլորտի արդյունքն է: Իսկ թե կոռուպցիոն հետագա պայքարն ինչ ազդեցություն կունենա բանկային համակարգի վրա, այս պահին ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից»:
Ատոմ Մարգարյանը շեշտեց` իրականում գործ ունենք տասնամյակների խնդրի հետ: Նա, վերադառնալով առաջին հարցին, ավելի խորքային խնդրի մասին խոսեց: «Հարց է` բանկերն ինչպիսի՞ ծագման գումարներով են հիմնադրվել: Հիմնադիրներին որտեղի՞ց այդքան հսկայածավալ միջոցներ: Արդյո՞ք օֆշորային ծագում չունեն: Սրանք հարցեր են, որոնք մշտապես հետաքրքրել են հանրությանը, թեպետ պաշտոնական շրջանակներում կարծես այդպիսի խնդիր գոյություն չի էլ ունեցել: Մշտապես ուրախացել ենք, որ բանկերի ակտիվներն ավելանում են, հիմնադիր կապիտալն ավելանում է, բայց գումարների ծագման օրինականության և, այսպես ասած, լեգիտիմության խնդիրը երրորդ պլանում է եղել: Հակակոռուպցիոն բացահայտումների համատեքստում արդեն ժամանակն է, որ պատասխանեն նման հարցերին: Մի կողմից դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի նաև կապիտալի համաներման մասով ինչ–որ գործողություններ իրականացնել, ճանաչել մեծ մասի սեփականության լեգիտիմությունը: Մյուս կողմից էլ ահնրաժեշտ է, որ հետագայում քաշվի այդ կարմիր գիծը և նման գումարների երևան գալու դեպքում հնարավոր լինի զրոյից պարզել ու ճշգրտել` իսկապե՞ս դրանք, այսպես ասած, մրցակցային կամ վաստակած գումարներ են, թե՞ ուղղակի նորից կոռուպցիոն, տարբեր տեսակի արգելված սխեմաներով ձեռք բերված գումարներ» Ինչ վերաբերում է վերոնշյալ գումարների պահման մեխանիզմներին, հետագա ճակատագրերին, տնտեսագետը նշեց. «Որքան հասկանում եմ` կան որոշակի հարկաբյուջետային կամ գանձապետական հաշիվներ, որոնք սպասարկում են նախաքննության գործընթացում հայտնված գումարներն ու ակտիվները: Ըստ էության, հիմա դրանք սառեցված միջոցներ պետք է լինեն: Եթե կան հաշիվներ, կալանք է դրվում, եթե առգրավված կանխիկ միջոցներ են, պետք է ի պահ տրվեն որոշակի բանկերին կամ ԿԲ–ին: Սրանք տեխնիկական հարցեր են, բայց այդ գումարների հետագա ճակատագիրը կարող է որոշվել միմիայն նախաքննության և ամենակարևորը` դատաքննության ընթացքում: Եթե պարզվի, որ դրանք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված գումարներ են, շորթումներ են կամ կաշառքներ, կամ այլ անօրինական գործարքների արդյունքներ, բնականաբար բռնագանձվում են պետական բյուջե: Իսկ անձինք, ովքեր թույլ են տվել այդ խախտումները, պետք է պատասխանատվության ենթարկվեն Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: 189, 205, 301 և մի շարք այլ հոդվածներով նախատեսված ծանր հանցագործություններ են ենթադրում, որոնց մասով մարդիկ ոչ միայն պետք է փոխհատուցեն վնասները, այլև ապա քրեական պատասխանատվություն ենթարկվեն»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am