Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության գործով ձերբակալվել է 6 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից ավելի քիչ, ինչի արդյունքում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է ու այդպիսով յուրացվել իրենց վստահված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Զորամասի հրամանատարը, ՎՔՆ ծառայության պետը, ՎՔՆ ծառայության պահեստապետը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Յուրացումներին օժանդակելու մեջ կասկածվող վարորդի և էլեկտրամեխանիկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am