Միջազգային օլիգարխիայի դեմ պայքարը սկսվա՞ծ է

Հունիսի 27-ին Ամուլսարը հանքավայրի վերածելու դեմ քաղաքացիական պայքարի կազմակերպիչներից Վազգեն Գալստյանը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու կազմակերպության ղեկավարից ստացել է մի իրազեկում: Նրանում նշվում է, որ ընկերությունն իր խախտված իրավունքները վերականգնելու, Գալստյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու պահանջով դիմելու է ՀՀ իրավասու մարմիններին, այդ թվում` դատարաններ: Ըստ իրազեկման փաստաթղթի` Վազգեն Գալստյանի կողմից տարբեր օրեր իրականացված խաղաղ անհնազանդության ակցիաները` հավաքներն ու ճանապարհների փակումները, եղել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպված եւ ուղղորդված գործողություններ, որոնք որակվում են որպես հանցագործություն: Այս իրազեկման փաստաթղթի նշանակությունն այն է, որ բռնապետական վարչակարգ տեսած ու մի ամբողջ հեղափոխություն ապրած Հայաստանում, որտեղ նույն այդ խաղաղ անհնազանդության ակցիաներն ու ճանապարհների փակումը մշտապես համարվել են քրեական օրենսգրքի հետ աղերս չունեցող գործողություններ եւ դիտվել իբրեւ բողոքի օրինական վարքագիծ, միջազգային կազմակերպության շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավախորհրդատու կազմակերպության որակմամբ այսօր հանցագործություն են համարվում: Անշուշտ, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար Ամուլսարի հանքի շահագործումը միլիարդավոր դոլարների շրջանառություն է ենթադրում: Եվ այդ տեսանկյունից՝ Ջերմուկի ու շրջակա գյուղերի բնակիչների` Ամուլսարը հանքի չվերածելու ակտիվ գործողություններն իսկապես անելանելի դրության մեջ են դրել միջազգային վերպետական ու նրանց սպասարկու տեղական շահագրգիռ կազմակերպություններին: Ուստի հենց դրանով է պայմանավորված այն նոր միտումը, որը նշմարվում է իրավախորհրդատու կազմակերպության ղեկավարի՝ վերը նշված գրության մեջ: Ըստ էության, չկարողանալով կանգնեցնել ՀՀ քաղաքացիներին, զրկված լինելով հայաստանյան նախկին հանցավոր վարչախմբի օժանդակությունից, միջազգային օլիգարխիան մտմտում է գտնել նոր գործընկերներ ու աջակիցներ Հայաստանի ընդերքի հարստությունը երկրից դուրս հանելու գործում: Որպեսզի կարողանա վերականգնել կորսված դիրքերը ՀՀ գործադիր իշխանության նկատմամբ, նույնիսկ՝ ավելի մեծացնել իր ազդեցության շրջանակը երկրում եւ ազդել ՀՀ կառավարության հետագա որոշումների վրա, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին պետք են նոր «դաշնակիցներ» ու լծակներ: Այդ տեսանկյունից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու՝ վերջինիս տվյալ մտադրությունը հոյակապ հնարավորություն է` գտնել շահագրգիռ շրջանակներ ու պետական մարմիններ հանրային-քաղաքական դաշտում ծավալվելու համար: Նկատելի է, որ խաղադրույք է արվում նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգը շահարկելու միջոցով՝ կիրառելով պայքարից առանձին քաղաքացիների հրաժարեցնելու ու իրենց որսացանցում պահելու մարտավարություն: Բացի դրանից, նախաքննության մարմիններին ուղղված՝ քրեական գործեր հարուցելու հաղորդումները, ինչպես նաեւ դատական ատյաններին քրեական գործեր հարուցելը պարտադրելու փորձերը միջազգային օլիգարխիայի ձեռքում առաջիկայում կարող են դառնալ լուրջ լծակներ ՀՀ կառավարության վրա ազդելու գործում: Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի ճանապարհները փակած քաղաքացիներին մեղադրեց իրենց գործողություններով ՀՀ կառավարության առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելու, նրա աշխատանքը սաբոտաժի ենթարկելու մեջ: Սպասելի էր, որ ՀՀ վարչապետի ակամա ցուցաբերած օժանդակությունից ոգեւորված` միջազգային օլիգարխիան պետք է փորձեր օգտվել եւ, իսկապես, օգտվեց այդ հանգամանքից: Քաղաքացիների դեմ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով իրավապահ մարմիններին դիմելու՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայիս պահվածքը խոսում է հենց դրա մասին: Նախաքննության ու արդարադատության մարմիններին Ամուլսարի խնդրի շուրջ ծագած վեճի մեջ ընդգրկելով՝ փորձ է արվում խորացնել ՀՀ վարչապետի ու քաղաքացիների միջեւ եղած չհասկացվածության մթնոլորտը: Մի կողմից իրավապահ մարմինների ու քաղաքացիների միջեւ հնարավոր վեճերը, իսկ մյուս կողմից՝ ՀՀ կառավարությունից դժգոհությունների նորանոր առիթները հնարավորություն կտան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին մեծացնելու ազդեցությունը վարչապետի վրա: Վարչապետի հենց այն մոտեցումը, ըստ որի ցանկացած դեպքում Ամուլսարի խնդրի լուծման հիմքում պետք է դրվեն փաստերը, այլ ոչ թե Ամուլսարը հանքի չվերածելու՝ քաղաքացիների պահանջը, լայն հնարավորություններ է ստեղծում վարչապետ-քաղաքացիներ չհասկացվածության անջրպետ ստեղծելու հարցում: Չէ՞ որ փաստերը՝ այդ թվում` ՀՀ քաղաքացիների ու բնապահպանական կազմակերպությունների ներկայացրածը, կարելի է տարիներով վիճարկել: Սակայն անվտանգ, ապահով, առողջ ու ամեն տեսակ ռիսկերից զերծ միջավայրում բնակվելու՝ քաղաքացիների իրավունքը եւ դրանով պայմանավորված պահանջը վիճարկման ենթակա չեն: Քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ միջազգային օլիգարխիայի մտադրությունը մի նոր մարտահարավեր է Հայաստանի համար: Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունն այս մարտահրավերին ինչպես կպատասխանի: Համաշխարհային օլիգարխիան արդեն ունի կառավարությանը շանտաժի ենթարկելու հաջողված մի նախաձեռնություն: Օրեր առաջ նա կարողացավ ստիպել, որպեսզի ՀՀ կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու խնդրում գնա նախորդ քրեաօլիգարխիկ վարչակազմին պարտադրված ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհով: Անգամ կառավարության նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ընդվզումը, ապա նաեւ` սոցապ նախարարի հրաժարականը, որեւէ արդյունք չտվեցին, քանզի վարչապետն ուներ համոզմունք, որ առկա վիճակում այլ արդյունավետ լուծումներ չկան կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ճանապարհին: Այդ համոզմունքը վարչապետի վրա կոնկրետ ներազդման հետեւանք կարող էր լինել՝ այնպես, ինչպես ներազդման հետեւանք կարող է լինել վարչապետի ներկայիս մոտեցումը, թե Ամուլսարի խնդրի լուծման հիմքում պետք է դրված լինեն բնությանը վնաս հասցնելու կամ հանքն անօրինական շահագործելու փաստերը: Ներկայում մենք ականատեսն ենք համաշխարհային օլիգարխիայի երկրորդ գրոհին: Եվ հարցն այն է, թե ժամանակավոր կառավարությունը որքան կաշկանդված է արտաքին ուժերի դեմ պետության ինքնիշխանությունը պաշտպանելիս: Իսկ այդ գործում բանը բոլորովին էլ կառավարության քաղաքական կամքի բացակայությունը չէ: Խնդիրը այն մտածելակերպն է, որը հրամցվում է ներկայիս կառավարության անդամներին` համաշխարհային օլիգարխիայի շահերը շոշափող խնդիրներում լուծումներ գտնելու ճանապարհին: Ընդամենը պետք է հավատացնել բարձրագույն պաշտոնյաներին, որ ստեղծված իրավիճակում հանքարդյունաբերության ոլորտում արմատական փոփոխությունները վնասակար ու անարդյունավետ են, դրանից հետո քաղաքական կամքը կարելի է չեզոքացված համարել: Թավշյա հեղափոխությունն ունի այն արդյունքը, որ ժողովրդի կամքն այլեւս վիճարկման ենթակա չէ: Ամուլսարը հանքավայր չի դառնա` սա է Ջերմուկի եւ հարակից գյուղերի բնակիչների պահանջը: Եվ այդ պահանջի չկատարման դեպքում միջազգային ու տեղական օլիգարխիկ շրջանակների կամ ինչ-ինչ պետական մարմինների կողմից ամեն տեսակի խոչընդոտների ու արհեստական արգելքների հարուցում որակվելու է որպես սաբոտաժ` իրականացված հենց քաղաքացիական հանրության կենսագործունեության նկատմամբ: Ցավալի է, տեսնել թե ինչպես կարող է մեր կառավարությունն ընկնել այն ծուղակը, որտեղ քաղաքացիներն իրենց անվտանգ ու ապահով կենսամիջավայրում ապրելու իրավունքն իրացնելիս՝ իրենց այդ իրավունքը սաբոտաժի ենթարկող միջազգային օլիգարխիայի դեմ պայքարում, հենց կառավարությունից են ստանում մի բնորոշում, որի իրական կրողները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ու նմանատիպ մյուս կազմակերպություններն են: Փաստորեն այսօր մեզանում չկա հայաստանյան քրեաօլիգարխիայի դեմ պայքարի խնդիր: Հայաստանյան քրեաօլիգարխիան պատկան մարմինների կողմից հարվածներ է ստանում գրեթե ամեն օր, եւ շուտով նրանից միայն հուշեր կմնան: Փոխարենը մեր աչքի առջեւ Հայաստանում հակահեղափոխության դրոշ է բարձրացրել միջազգային օլիգարխիան: Եվ նրա դեմ պայքարում մենք դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու: Acnis.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am