Բենզինի գնի դիլեման, ինչու Հայաստանում այն չի էժանանում

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկումն անցնում է բավական թեժ մթնոլորտում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, խոսելով հանձնաժողովի մասին, նեղսրտեց, որ մրցակցության խնդիրների բացահայտումը շատ բարդ և դժվարին գործընթաց է, և որ ՏՄՊՊՀ-ն որոշ իմաստով ունի լիազորությունների սահմանափակումներ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տարակուսեց՝ ինչպե՞ս է Շաբոյանը համարձակվել այս պայմաններում նշանակվել հանձնաժողովի նախագահ: Մենաշնորհների դեմ պայքարի մասին հարակից զեկուցող Վարդան Այվազյանին հարց ուղղեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ինչպե՞ս պետք է կարողանանք վերացնել մենաշնորհը Հայաստանում: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ, ՏՄՊՊՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում կարող են գերիշխող դիրք ունեցող ձեռնարկություններ լինել, այսինքն` ոչ բնական մենաշնորհներ լինել, ինչը կարգավորվում է հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց. «Հիմա ձեզ համար պա՞րզ է՝ ինչ է կատարվում բենզինի շուկայում: ՀՀ-ում բենզինն ավելի թանկ է, քան Վրաստանում, սա այն դեպքում, որ Վրաստանը ՌԴ-ից բենզին ներկրելիս մաքսատուրք է վճարում, իսկ ՀՀ-ն այդ բոլոր տուրքերից ազատված է 2014թ. հայ-ռուսական նախագծերի փաթեթով: Հիմա մեր երկրում գործում է «Ռոսնեւթ-Արմենիա» ընկերությունը, որը 15 մլրդ դրամ շահույթ ունի մեկ տարվա ընթացքում>> Փաշինյանն ուզում էր հասկանալ՝ այս ընկերությունը մաքսատուրքի այլ տեսա՞կ է կիրառում ու շահույթ է ստանում:Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես է Վարդան Այվազյանը վերաբերվում այն վարկածին, որ կա այլ շահագրգռություն բենզինի՝ թանկ լինելու մեջ: <<Ես նաեւ այլ մեկնաբանությունների եմ հանդիպել: Կան պատգամավորներ, որոնք ունեն բազմաթիվ գազալցակայաններ, այսինքն՝ այստեղ կա կողմնակի շահ ու շատերին ձեռնտու չէ, որ բենզինի գինը ցածր լինի. չէ՞ որ արդար քրտինքով վաստակած գումարները, որ ներդրել են գազալցակայանների համար, հօդս են ցնդելու»: Այվազյանը բենզինի գնի հետ կապված պատասխան չուներ, ասաց միայն, որ ինքը գազալցակայան չունի:Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանին. «Հիմա ուզում ենք հասկանալ՝ դա գործարան է, թե բուտաֆորիա՝ մի դռնով շաքարավազ է մտնում, մյուս կողմից՝ պատրաստի արտադրանք հանում»:Այնուհետեւ, Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է ճակնդեղագործությունը, շաքարի արտադրությունը խթանելու հայեցակարգ, այդ մասին գրված է նաեւ Սերժ Սարգսյանի կայքում, որը նաեւ գնացել էր Ախուրյանի շաքարի գործարանի բացմանը.«Սակայն մինչ օրս գործարանը սպասում է ճակնդեղի բերքին, իսկ ճակնդեղի բերքը դաշտերում՝ գործարանին: Գյուղատնտեսության նախարարությունից պաշտոնական գրություն եմ ստացել այն մասին, որ ոչ մի կգ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Սա ինչ է, եթե ոչ բուտաֆորիա»: Ի դեպ,Բագրատյանը, հարց տալու սկզբում հազիվ զսպեց ծիծաղը. «Կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրության փոփոխությունները, որ ես չեմ պաշտպանել: Չի կարելի թքել, չիշիկ անել Սահմանադրության վրա: Ես ձեզ ընգերավարի ուզում եմ խորհուրդներ տալ»:ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ավելի կոռեկտ ձեւակերպել հարցերը: Վարդան Այվազյանը արձագանքեց. «Էդ Սահմանադրությունը, որի վրա չգիտեմ՝ ինչ եք անում, հարց է՝ ավելի շատ մե՞զ համար է, թե ձեր: Հասկանում եմ՝ նախընտրական շրջան է արդեն, ինչ ուզում, խոսում եք»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձավ բենզինի գների թանկացմանը՝ ասելով. «Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չեն դավաճանում քիմիայի՝ իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ:Այնուհետև նա անդրադարձավ խանութներում սեզոնին հայտարարվող կեղծ զեղչերին. «Բոլոր բրենդային խանութներում կա դա: Սա խայտառակություն է: Պատգամավորներին պատկանող խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում: Պարոն Շաբոյան, խնդրում եմ՝ այդ պոետական հատվածը ձեր զեկույցում ներկայացնեք՝ «ներքին զգացողությամբ» գների բարձրացմանը: Կամ՝ շատ խանութներում A4 ֆորմատի թղթի վրա գրված է՝ վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում: Սա բացահայտ ապօրինություն է: Ու մինչ օրս չեմ գտնում այն կառույցին, որ պատասխանատու է դրա համար»: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am