ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոշոր գործարար է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ:Ի դեպ, առաջին երկու բաժնեմասերի արժեքները վկայում են, որ տվյալ դեպքում խոսքը նորանշանակ նախարարի խոշոր ընկերությունների սեփականատեր լինելու մասին է: Լևոն Մկրտչյանը հայտարարագրել է նաև երկու փոխառություն եվրոյով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 66 հազար 831 եվրո և 317 հազար 762 ՌԴ ռուբլի արժողությամբ փոխառություն: Դրանից բացի՝ Մկրտչյանը հայտարարագրել է նաև 20 հազար դոլար, 25 հազար եվրո և 10 մլն դրամ դրամական միջոց: Նորանշանակ նախարարը ունի նաև երկու բնակարան, մեկ հողամաս և մեկ ավտոտնակ, «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Լևոն Մկրտչյանի եկամուտները կազմել են 4 մլն 149 հազար դրամ, որից նրա աշխատավարձը եղել է 149 հազար դրամը, իսկ մնացած գումարը նա ստացել է որպես շահաբաժին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լևոն Մկրտչյանի հայտարարագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն բոլոր ընկալումները, ըստ որոնց՝ նա փող «աշխատող» նախարար է, իրական են և հիմնավորված: Թերևս Դաշնակցությունը հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նրա՝ որպես նախարարի թեկնածությունն առաջադրել»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am