Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ դառնալու մասին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ներկայացրեց Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու վերաբերյալ իրեն արված առաջարկի նախապատմությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել Երկրապահ կամավորական միությանը` թացը չորի հետ խառնելով: «Կային կարծիքներ, որ այդ կառույցի ստեղծումը ի սկզբանե սխալ է եղել, այդ կառույցը համարում էին այս երկրի դժբախտությունների պատճառ: Այսպիսի գաղափարներ էին տարածվել համացանցում, և ես իմ պարտքը համարեցի իմ հնարավորությունների սահմաններում, նաև ձեր միջոցով տեսակետ ասել Երկրապահի մասին, դրա ձևավորման, անցած ուղու և այսօրվա կարևորության մասին: Այդ ժամանակ որևէ մեկը չէր փորձում պաշտպանել Երկրապահ կամավորական միությանը, անգամ միության ներսում եղած բազմաթիվ անհատներ կամ սեփական ամբիցիաներ էին ցուցաբերում կամ խոսում էին կառույցի անվանափոխության մասին կամ էլ իրենց էին առաջարկում միության նախագահի պաշտոնում: Ես ինքս հայտ չեմ ներկայացրել երկրապահի նախագահ լինելու: Հավանաբար, շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և` որպես երախտագիտություն, սկսեցին զանգել կամ գրել ինձ, որ կիսում են իմ տեսակետը ու լավ կլինի, որ ես լինեմ Երկրապահ կամավորական միության նախագահ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Սարգսյանը: Նա հավելեց, որ իրեն դիմել են նաև ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություններ և կոչեր անելու հարցով, սակայն ինքը խնդրել է, որ նման բաներ չանեն, որովհետև վերջնական որոշում կայացնողը Երկրապահ կամավորական միության համագումարն է: «Ես ասել եմ, որ ես նման հայտ չեմ ներկայացրել, ավելին` ես քաղաքական մարդ եմ, ես այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, իսկ այդ հարցի պատասխանը պիտի տա երկրապահը: Ես գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր: Ես պատերազմի վտանգ եմ տեսնում և համարում եմ, որ պատերազմի դեպքում նույնիսկ 70 տարեկան զենք բռնող անձը մեզ համար կարևոր է: Ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորական միությունը մեր երրորդ հանրապետության ամենալուրջ արժեքներից է, որը, պաշտպանելով Հայաստանը, նաև իր հենքի վրա բանակ ստեղծեց: Մենք այդ արժեքները մի կողմ ենք դնում, սկսում ենք փնովել ամեն ինչ, ոչնչացնում ենք այն արժեքները, ինչը մինչև հիմա եղել է, իսկ ի՞նչ ենք փոխարենն առաջարկում: Կամ պիտի մտածենք, թե այս ամենը ո՞ւմ է ձեռք տալիս: Չէ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքը ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում: Սա գերկարևոր թեմա է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում նույնիսկ մեր տնտեսական վիճակից էլ կարևոր է: Դրա համար ես փորձել եմ տեսակետ հայտնել, պետք է ասեմ, որ շատերը չկիսեցին իմ տեսակետը, բայց ես երբեք հակված չեմ եղել լինել քաղաքական գործիչ, ում մոտեցումները բոլորը կիսել են»,- ասաց Սարգսյանը: Հարցին` համաձա՞յն կլինի ընդունել ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկը, եթե առաջիկա համագումարում հենց իրեն ընտրեն միության նախագահ, Արամ Սարգսյանը պատասխանեց,  որ ԵԿՄ համագումարը շատ խնդիրներ պետք է լուծի, իսկ ինքը հակված է օգնել այդ հարցում: «ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահները և իմ կողմնակից երկրապահները հավաքվեն մի ընտանիքում, հավաքվեն այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի (ՀՀ ՊՆ՝ 1991-1992, 1995-1999թթ., վարչապետ՝ 1999 հունիսի 11-հոկտեմբերի 27, ԵԿՄ հիմնադիր ) ժամանակ էր և իրենց մեջից ընտրեն երկրապահի նախագահ: Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ, սակայն այստեղ կան բազմաթիվ «բայցեր»: Ես կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Երկրապահ կամավորական միության կանոնադրությունը, որովհետև բազմաթիվ փոփոխությունների խնդիր կա: Երկրորդ` կա կառույցը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը: Չի բացառվում նաև, որ միության վարչությունն անցնի կոլեգիալ կառավարման, չի բացառվում: Բազմաթիվ «բայցեր» կան, որոնց կոնկրետությունը դեռ չկա, իսկ եթե կոնկրետություն դեռ չկա, ես չեմ կարող վերջնական բան ասել: Բայց վստահեցնում եմ, որ ես իսկապես Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հայտ չեմ ներկայացրել»,-նշեց Սարգսյանը:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am