Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է. Ռաֆայել Ամիրխանյան

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: Պաշտպանը նշում է, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, Ասատրյանին առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին: «Անմարդկային վերաբերմունքն այն անձի նկատմամբ, ով շուրջ 25 տարի և ավել Հայաստանում չի բնակվել, ով այդ տարիներին Հայաստանից ոչ մի լումա չի գողացել, և հակառակ դրան, թե իր անձով և թե իր կապերով ամբողջ աշխարհով մեկ բարձր է պահել Հայի պատիվն ու արժանապատվությունը, բարձրացրել է Հայաստանի անունը և իր կատարած հանրահայտ գործերով նպաստել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհով դրական լույսի ներքո ներկայացնելուն և ճանաչեցնելուն: Ավելին, եթե թեկուզ պայմանական մի պահ պատկերացնենք, որ իրոք Արթուր Ասատրյանին և այլ անձանց սպանել ցանկացող հանցախումբը մինչև Ոստիկանների նրանց հայտնաբերելն ինչ-որ անձի կողմից բացահայտվել են և նման կերպ կանխվել է առանձնապես ծանր հանցագործությունների (սպանությունների) մի ամբողջ շղթա, ապա այդ հանցախումբը հայտնաբերող և այդ սպանությունները կանխող անձին պետք է «հերոսի կոչում» տալ, այլ ոչ, թե քրեական հետապնդման ենթարկել կամ ենթարկելու փորձ կատարել: Ըստ պաշտպանի, ստացվում է, որ ցանկացած օրինապահ քաղաքացի, ով տեղեկություն ստանա, որ հանցագործություն է կատարվում և այն իր միջոցներով կանխի, որի ընթացքում հնարավոր է նաև ինչ-որ վնաս պատճառի այդ հանցագործներին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՞…սա աբսուրդ է: Իսկ հիմա ինչ է ստացվում. ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի և այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռևս պարզ չէ: Ցանկացած բանական մարդ, ընդհուպ նաև այս քրեական գործի հետևում կանգնած պաշտոնյանները, եթե տեղեկություն ստանան, որ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, երեխաներին ու թոռներին ցանկանում են սպանել, անպայման կձեռնարկեն բոլոր միջոցները պարզելու համար, թե ով է իր թշնամին: Միգուցե իրենց թշնամին հենց ոստիկանությունից ինչ-որ պաշտոնյա է կամ այլ պաշտոնյա… բա չբռնես ու չիմանաս, թե ով է ցանկանում քեզ ու քո ընտանիքին ոչնչացնել…: Ի վերջո, չէ, որ սպանության փորձ կատարողներին ոչինչ չի պատահել, նրանց բռնել են ոստիկանները և օրենքի սահմաններում ընթացք է տրվել այդ սպանության փորձի քրեական գործին, այսինքն՝ նրանց չեն «կերել», չեն ոչնչացրել, այլ հակառակը, եթե թեկուզ պայմանական ընդունենք, որ մինչև ոստիկանների հայտնաբերելը հանցագործությունը կանխվել է այլ անձի կողմից, ապա վերջնական հաշվով, ըստ նախաքննության վարկածի, հանցագործները հանձնվել են օրենքին…: Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am