Զտել քաղաքական կուսակցությունների շարքերը կոռումպացված տարրերից

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում, որը մեծամասամբ ընթացել է «Ադրբեջանական լվացքատան», Ադրբեջանում համակարգային կաշառակերության առկայության եւ դրա դեմ պայքարի շուրջ քննարկումներով, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով: Արմեն Աշոտյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանին եւ Արեւելյան գործընկերության երկրներին համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց երկրների այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց անունները ոչ թափանցիկ եւ կոռուպցիոն գործարքների հետ կապված հիշատակվում են միջազգային զեկույցներում, իսկ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերին՝ զտել իրենց քաղաքական կուսակցությունների շարքերը կոռումպացված տարրերից՝ պահպանելու եվրոպական քաղաքական կուսակցությունների էթիկական բնույթն ու կերպարը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է կոնկրետ գործուն մեխանիզմների ներդրումը, մասնավորապես էթիկայի հարցերով հանձնաժողովների ստեղծումը՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում կոռուպցիոն գործարքների բացառման եւ քաղաքական առումով էթիկական վարքագծի ապահովման համար:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am