Կինո`վտանգավոր դրվագներով

Իրավապահ մարմինները հասան  ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Ալեքսանդր Սարգսյանին, որին հանրությունն ավելի շատ ծանոթ է որպես Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյան: Նրան  բերման ենթարկեցին մայրաքաղաքի բանուկ հատվածից, տարածվեց այդ հերոսական տեսանյութը, թե ինչպես են Սաշիկին փորձում զինաթափել, նա էլ խելոք ենթարկվում է ոստիկանների հրահանգներին: Նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով եւ ահա երեք ժամ անց ազատ արձակել: Եթե հետեւենք ոստիկանության եւ ԱԱԾ-ի վերջին շաբաթների գործողություններին, տպավորություն կստանանք, որ նախկին իշխանավորների միակ ու աններելի մեղքն այն է, որ ապօրինի զենք-զինամթերք են պահել: Իրավապահների թիրախում են հայտնվում մարդիկ, որոնք  կասկածվում են հենց այս ծանր հանցանքի մեջ: Անցած շաբաթ էլ ԱԱԾ-ն այցելել էր ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, նրան էլ էին տարել-պահել ԱԱԾ-ում ու նորից ազատ արձակել: Ուշագրավ է նաեւ,որ իրավապահների թիրախում են հայտնվում մարդիկ, ովքեր հիմնովին վարկաբեկվել են այս տարիներին իրենց պահվածքով, գործունեությամբ ու դարձել հասարակության կողմից եղկելի անձնավորություններ ,ժամանակին նույնիսկ բացահայտ հայտարարում էին,   թե իրենց դեմ խաղ չկա: Նիկոլ Փաշինյանի իշխանության այս կարճ ժամանակամիջոցում իրավապահ մարմինները ապացուցեցին, որ խաղ կա եւ այն էլ ինչպիսի, որ իրենք կարող են բերման ենթարկել ամենաանհավանական անձնավորությանը, իհարկե, խնդրի մյուս կողմն է, թե տվյալ անձը որքան ու ինչ պայմաններով կմնա անազատության մեջ, որպես կանոն մեծ մասը ԱԱԾ-ում, ոստիկանությունում մի քանի ժամ անցկացնելուց հետո հայտնվում է ազատության մեջ, բայց այս տեսարաններով հաջողվում է հանրային կարծիք ձեւավորել այն մասին, որ որեւէ մեկը արտոնյալ չէ, որ այս իշխանության ձեռքը կարող է հասնել յուրաքանչյուրին: Նախեւառաջ նրանց, ովքեր իրենց վարքուբարով, ովքեր իրենց գործունեությամբ մշտապես եղել են հանրության ուշադրության ներքո: Եթե պարզ ասենք, ապա Փաշինյանիիշխանությունում հագուրդ են տալիս հետխեղափոխական էյֆորիկ տրամադրություններին, եթե կուզեք՝ արյան պահանջ ունեցող հանրության կրքերին, որոնք տարիներ շարունակ ապրել են անօրեն Հայաստանում, ուր արդարադատությունը կամ չի գործել, կամ  գործել է ընտրողաբար, մարդիկ հիմա վրեժի ծարավ ունեն: Բավական է սոցիալական ցանցերում հայտնվի մի նախկին պաշտոնյայի վերաբերյալ քննադատություն, հաջորդ օրն ԱԱԾ-ն նրան այցի է գնում, իսկ թե ինչ է լինում հետո, արդեն կարեւոր չէ, որեւէ մեկին չի հուզում, թե ինչու բռնեցին, հետո բաց թողեցին տվյալ մարդուն: Մի՞թե նախկինում չգործող արդարադատությունը պետք է փոխարինենք անատամ, ձեւական գործողություններով: Իրավապահների գործողությունները հնդկական սերիալ են հիշեցնում: Մարդիկ ամեն առավոտ արթնանում են` հերթական խաղարկային կադրերը վայելելու և դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու ակնկալիքներով, և եթե ԱԱԾ-ն հանկարծ ինչ-ինչ պատճառներով ուշացնում է տվյալ օրվա իր օպերացիան, դա գնահատվում է ոչ թե թերացում, այլ եթերային խոտան: Մարդիկ գիտեն, որ մոտ ապագայում սերիալը չի ավարտվելու, ինչպես, որ շատ սերիաներ հետո է պարզվելու, թե ով ում բարեկամն է…Անշուշտ, այս օպերացիաները տալու են իրենց արդյունքը, շատերը զսպելու են սեփական կրքերն ու հրաժարվելու են անցյալի լկտի պահվածքից՝ մտավախությամբ, որ մի օր իրենք էլ կհայտնվեն իրավապահների թիրախում: Բայց կա նաեւ գրքի մյուս երեսը, երբ երկրում մոլեգնում է աղքատությունը, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական լուրջ խնդիրները մնում են չլուծված ու դեռ խորանում, չի կարելի տեսարաններով պետություն պետություն պահել, ավելի անկեղծ՝ վարկանիշ ապահովել  ապագա ընտրություններին ընդառաջ: Եւ ի վերջո, իշխանությունը , այն էլ հեղափոխության ու զանգվածների միջոցով հաստատված ոչ թե պետք է բավարարի ներքեւից եկող պահանջները, այլեւ ինքն իր պահանջները ձեւակերպի՝ տուրք չտալով էյֆորիային: Այլապես կունենանք ավելի վատ պետություն, քան մեզ են ժառագել նախորդները, որոնք ասպատակել էին գրեթե բոլոր ոլորտներում, որոնք չէին կարող ոչ պառակտել, ոչ իրենց ենթարկեցնել: Հիմա գրեթե նույն պատկերն է, իշխանությունը բավարարում է հանրային պահանջներին, որոնք խիստ էմոցիոնալ են, հետհեղափոխական ու երբեմն էլ անարդյունավետ: Անի Սահակյան    

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am