Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ. Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողը կրկին դիմել է Փաշինյանին

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Շարունակություն. Պարոն վարչապետ. Իսկ այժմ Ձեզ կպատմեմ երկրորդ կրակոցի մասին: Ինչպես և առաջինի դեպքում, այս կրակոցից հետո էլ, Պ.Հայրիկյանի հագուստի վրա անցքեր չկային. Դատախազ Ամիրզադյանը, մեղադրական ճառի ժամանակ ասաց, իբր կրակողն ու Հայրիկյանը իրար քաշքշել են, այդ ընթացքում մարդասպանը կրակել է, և գնդակը անցել է կոճակների արանքով: Իմ այն հարցին, «Ի՞նչ է, ջերմաչափ էր դնում թևի տակ», դատախազը չպատասխանեց, իսկ դատավորը նկատողություն հայտարարեց, դատախազին ընդհատելու համար: Ուշագրավն այն է, որ դատաձգաբանական փորձագետը, գործի մեջ նշել էր, որ կրակոցը կատարվել էր 2,5 – 3 մ հեռավորությունից: Ակնհայտ է, որ այդպիսի հեռավորության վրա գտնվող մարդիկ չէին կարող իրար քաշքշել. Բայց առավել զարմանալին այն է, որ Պ.Հայրիկյանը և իբր կրակող Խ.Պողոսյանը, դատարանում դեպքը նկարագրեցին իրարից տարբեր կերպ: Նույնիսկ սկեցին իրար վրա գոռգոռալ, թե այսպես չի եղել, այլ կերպ է եղել. Բայց սա էլ վերջը չէ: Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ Պ.Հայրիկյանը և Խ.Պողոսյանը, դեպքը նկարագրեցին բակի տարբեր հատվածներում: Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ: Բայց հավատացեք, որ դատավարությունը այդպես է իրականացվել: Կարող եմ Ձեզ տրամադրել դատավարության ամբողջ տեսագրությունը, կամ այդ հատվածը: Եվ այսքանից հետո ես դեռ բանտում եմ: Որոշում կայացրեք, պարոն վարչապետ»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am