Որոնվում է «Լենինականցի Ջեյմսը» , ով կասկածվում է անձի առևանգման, նրանից խոշոր չափի գումարի մի մասը ստանալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են «Լենինականցի Ջեյմս» մականվամբ քաղաքացուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 26-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 46-ամյա Գ. Մ.-ն, ով հայտնել է, որ օրեր առաջ «Լենինականցի Ջեյմսը» իր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր ծանոթը Վրաստանից Mercedes պետք է գնի, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, որից հետո հունիսի 20-ին, կեսգիշերն անց «Լենինականցի Ջեյմսը» իր ընկերների հետ այցելել են Գ. Մ.-ի՝ Արաբկիր վարչական տարածքում վարձակալական հիմունքներով իր բնակության վայր և զենքի սպառնալիքի տակ իրեն տանից դուրս են տարել, նստեցրել KIA մակնիշի ավտոմեքենան և տարել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հարևանությամբ գտնվող ինչ-որ շինության տարածք և այնտեղ 2 օր առանց հաց ու ջրի պահել: Ընթացքում պահանջել են, որ նա իրենց պետք է վճարի 2 հազար դոլար: Գ. Մ.-ն հայտնել է նաև, որ հոգեբանական ճնշման տակ ինքը համաձայնվել է, որ այդ գումարը մի քանի օրվա ընթացքում կմուծի, որից հետո Ջեյմսն ու նրա ընկերները բաց են թողել: Արդեն հունիսի 24-ին Երևանում նա Ջեյմսին է փոխանցել 1000 ԱՄՆ դոլար, խոստանալով, որ մնացածը կվճարի 2 օրվա ընթացքում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Լենինականցի Ջեյմսին» և նրա ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am