Մոսկվայի պայմանագիր-հայկական խաղաքարտ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության եւ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միջեւ Մոսկվայի հայտնի պայմանագրի ստորագրումից ուղիղ 95 տարի է անցել: Այս պայմանագիրը տխուր հետեւանքներ է ունեցել մեր՝ հայերիս համար, սակայն վերջին շրջանում ոմանց մոտ  ոգեւերություն էր առաջացել, թե պայմանագիրը կարող է չեղարկվել: Սակայն, համադրելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները եւ հայտարարությունները, կարող ենք փաստել, որ այդ ոգեւորությունն իզուր էր եւ որ Ռուսաստանը պայմանագրի հենց «տարեդարձի» նախաշեմին որոշեց փակել չեղարկման թեման: Բացի պայմանագրից Անցած տարվա նոյեմբերից, երբ թուրքական օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին խոցվել էր ռուսական ռմբակոծիչը, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններն աննախադեպ սրացում էին ստացել եւ այդ համատեքստում վեր էին հանվել որոշ «հայկական խաղաքարտեր», որոնք Ռուսաստանը պատրաստվում էր օգտագործել Թուրքիայի վրա որոշակի ճնշում գործադրելու համար: Մասնավորապես՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը եւ պատգամավոր Նիկոլայ Լեւիչյովը Պետական դումայի էին ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծ, իսկ ՌԴ կոմկուսի քարտուղար Սերգեյ Օբուխովը եւ կուսակցության փոխնախագահ Վալերի Ռաշկինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական բարեկամության Մոսկվայի պայմանագիրը: Հենց այս երկու «հայկական խաղաքարտերն» էին, որ պետք է մի կողմից՝ ճնշում գործադրեին Անկարայի վրա, մյուս կողմից՝ աջակցություն բերեին Կրեմլին հայ հասարակության կողմից: Սակայն ռուսական այս մարտավորությունը չհասցրեց զարգանալ… Չանցավ 2016 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը եւ գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծին: Մերժման համար հիմք էր հանդիսացել այն, որ Ռուսաստանում իբր արդեն գոյություն ունեն նորմեր, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում հավատացյալների զգացումնքերի դեմ գործված կամ ազգային պատկանելիության պատճառով կատարված հանցագործությունների համար: Բացի սա` ՌԴ կառավարությունից հայտնել են, որ օրինագծի ընդունման համար չկան անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, որոնք ցույց կտան, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Ռուսաստանում զանգվածային բնույթ է կրում: Հնարավոր չէ ՌԴ արտգործնախարարությունը, ուսումնասիրելով կոմունիստ քաղաքական գործիչների՝ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ առաջարկը, երեկ, 2016թ. մարտի 15-ին եզրակացրել է, որ Բարեկամության եւ եղբայրության մասին ռուս-թուրքական պայմանագիրը ենթակա չէ չեղյալ հայտարարվելու: Մասնավորապես՝ ռուսական արտաքին գերատեսչությունից պարզաբանում են, որ չի կարելի չեղարկել մի պայմանագիր, որով հաստատվում են Թուրքիայի՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ պետական սահմաններրը եւ այդ պետությունների առանձին տարածքների (Նախիջեւանի) կարգավիճակը, քանի որ դա հակասում է միջազգային փորձի սկզբունքներին: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ից մտավախություն են հայտնում, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկումը կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում՝ ռուսական սահմանների անմիջական հարեւանությամբ: Նահանջը Այս ամենից զատ՝ մարտի 14-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իրար խառնեց ոչ միայն «հայկական», այլ ընդհանրապես՝ բոլոր խաղաքարտերը: Մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Սիրիայից Ռուսաստանի հիմնական զինված ուժերը դուրս բերելու մասին, ինչը նշանակում է, որ Մոսկվան, մեծ հաշվով, դադարեցնում է իր ռազմական գործողությունները Սիրիայում: Սրա հետ մեկտեղ, փաստացի, վերանում է ռուս-թուրքական հարաբերությունների ամենասուր եզրը՝ կապված Սիրիայում տարբեր բեեւեռներին ցուցադրվող աջակցության հարցի հետ: «Հայկական խաղաքարտերի» հետագա շահարկումը, ըստ այդմ, այլեւս նպատակահարմար չէր կարող լինել Մոսկվայի համար, ինչը եւ բացատրում է դրանց՝ օրակարգից հանվելը: Հերթական դասը Ռուս-թուրքական առճակատման հենց ամենասկզբից մենք ահազանգում էինք, որ պետք չէ մեծ հույսեր կապել այս հակամարտության միջոցով «Արարատ լեռը հետ բերելու հետ»: Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրման այս պատմությունն ընդամենը մեկ անգամ եւս ցուցադրեց, թե ինչպիսին է մեծ տերությունների, ի դեմս Ռուսաստանի, վերաբերմունքը հայերիս համար կարեւոր հարցերին, թե ինչպես կարող է շահարկվել Հայոց ցեղասպանության թեման եւ թե ինչ նպատակներ է իրականում հետապնդում: Այս վերջին ամիսները պատմությունը լավագույնս ի ցույց դրեց այն, որ մեր այսպես կոչված ռազմավարական գործընկերը երբեք չի խորշի ոտնահարել մեր շահերը, եթե դա է պահանջում իր արտաքին քաղաքականությունը: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am