«Հարգելի Նիկոլ Փաշինյան, սա Ադրբեջանի 100-ամյակի զորահանդեսն է. Խնդրում եմ ժամանակ ծախսել, նայել և փոխացել ՀՀ ՊՆ/ՊԲ-ին, ԱԱԾ-ին»
Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Սա Ադրբեջանի 100-ամյակի զորահանդեսն է: Խնդրում եմ ժամանակ ծախսել, նայել և փոխացել ՀՀ ՊՆ/ՊԲ-ին, ԱԱԾ -ին հետևյալ հարցերին պատասխանելու համար՝ 1.Ամեն զինատեսակի ոչնչացման/ հակազդման համար ի՞նչ են նախատեսել ՀՀ ՊՆ/ՊԲ-ն, ստուգել պատասխանի ադեկվատությունը: 2.Ինչու՞ մատակարարաման փուլում մինչ այժմ որևէ զինատեսկի ԱԱԾ ի կողմից ոչնչացման մասին տեղյակ չենք: Դա ԱԱԾ-ի համար առօրյա էր 1992-1994 թթ. 3. Ինչու՞ 2016 ից մինչ այժմ մեր զինվորի ձեռքին պաշտպանված կապի միջոց չկա և ինչի՞ վրա են ծախսվում համապատասխան միջոցները: 4. ՀՀ ՊՆ/ՊԲ-ին Կազմել զինատեսակների որակի և քանակի համեմատական աղյուսակ և բացատրություն տալ»:
