Նոր մանրամասներ՝ Ալեքսանդր Սարգսյանին և նրա թիկնապահներին բերման ենթարկելու գործից. նրանք եղել են մինչև ատամները զինված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ա. Սարգսյանի հետ են եղել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Մովսեսյանը, Երևան քաղաքի Շովրոյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Գեորգի Վահանյանը և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Խաչիկ Բադեյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ խուզարկել են նշված անձանց, Ա. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 9 փամփուշտներով։ Ա. Մովսեսյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով, իսկ Գ. Վահանյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ-442» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանատրանս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Մովսեսյանը և Գ. Վահանյանն աշխատում են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես հրաձիգներ։ Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Mercedes մակնիշի 70 NN 007 և Toyota մակնիշի 70 QQ 007 համարանիշի ավտոմեքենաներով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն էին բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով ավելի շատ հայտնի է «Սաշիկ» մականվամբ։ Վերջինս բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել էր իր և իրեն ուղեկցող ավտոմեքենայով, և իրավապահները, երբ կանգնեցրել էին նրա և իրեն ուղեկցողի ավտոմեքենաները, նրանք դիմել էին փախուստի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը, մկան մահը. ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել էին Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 259 անգամ
Լրահոս
1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am