Դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է. Արսեն Խառատյան

Հայաստանի հանրապետության վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արսեն Խառատյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:  Նա նշեց, որ  Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել: «Պետք է ուշադիր լինել, թե Թուրքիայում ինչեր էին խոսում նախընտրական շրջանում և ինչ են խոսում հիմա արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնենք Հարավային Կովկասի վերաբերյալ հնչած ակնարկին, որում Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակելու է ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ես հույս ունեմ, որ երբ արդեն կլինի Թուրքիայի նոր ադմինիստրացիան և արտաքին քաղաքական օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք »,- ասաց Խառատյանը: Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան հարավկովկասյան հակամարտությունների տեսանկյունից հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում: «Թուրքիան հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում, այնտեղ կա առևտրային մեծ ծավալ: Նախորդ տարվա կտրվածքով սևծովյան տիրույթում առևտրային ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար: Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան նաև այս մասով ներգրավված է աբխազական տիրույթում, սակայն կարծես թե այս մասին քիչ ենք հիշատակում: Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի իսկապես հակամարտությունների կարգավորման կառուցողական տրամադրություններին, բայց դա առաջիկայի խնդիր է, երբ արդեն կոնկրետ գործողություններ կլինեն կկարողանանք հասկանալ»,- անդրադառնալով Հարավային Կովկասի շուրջ  Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նշեց Խառատյանը: Վարչապետի խորհրդականը փաստեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար և պետք է հասկանալ, թե հատկապես մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: «Մեզ համար ուշի ուշով հետևելու հարց է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ կապված Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում մեր հարաբերությունների հետ, բնականաբար օրակարգային են»,-հավելեց Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը ընտրվելու կապակցությամբ հատուկ շնորհավորեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պագամավոր Գարո Փայլանին: «Ցանկանում եմ շնորհավորել Գարո Փայլանին, ով կրկին խորհրդարանում կլինի: Հիշեցնեմ, որ նա այս անգամ ընտրվեց ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից, ինչը նշանակում է, որ քրդական օրակարգի առաջամարտիկը լինելու  Գարո Փայլանի հանձնառությունը շարունակական է: Նա վստահության քվե է ստացել և  բացի այն, որ նա հայ է, մենք պետք է հասկանանք, որ նա Թուրքիայի քաղաքական տիրույթում բավականին ուժեղացող քաղաքական գործիչ է, ինչը  մեր կարծիքով դրական է: Ունենալ այդ ամբիոնը և նման քաղաքական գործիչ շատ լավ է: Այս ամենի հետ մեկտեղ ուղղակի թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական  հարաբերություններում այսպես ասած հեղափոխական փոփոխություններին: Ակնկալիքները մեծ չեն»,- եզրափակեց Խառատյանը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am