Ամուլսարի համար պայքարողների պատասխանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ամուլսարում դեպի սար տանող հողային ճանապարհները մի քանի օր փակած քաղաքացիները քիչ առաջ ուղիղ եթերում դիմեցին ՀՀ վարչապետին. Հարգելի՛ պարոն Փաշինյան, Թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք, ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին Վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած հայտարարություններն այն մասին, որ հանքարդյունաբերության հարցում ՀՀ կառավարության քաղաքականությունը փոխվելու է: Սակայն այսօր, արդեն որերորդ անգամ, խիստ վիրավորված ենք զգում այն պատճառով, որ Ամուլսարի պաշտպանությանն ուղղված մեր գործողությունները որակում եք որպես սաբոտաժ և կառավարության նկատմամբ անվստահություն: Ձեր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններն արժեզրկում են մեր պայքարը՝ հանուն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ջրի իրավունքը, առողջ բնական միջավայրում ապրելու իրավունքը: Քաղաքացիական անհնազանդությունը, որը նաև Թավշյա հեղափոխության հիմնական մեթոդներից էր, ոչ միայն պայքարի մեթոդ է, այլև հիմնարար իրավունք. մեր իրավունքները ոտնահարող այս հանքարդյունաբերական անարդարության նկատմամբ անհնազանդությունը համարում ենք մեր իրավունքն ու քաղաքացիական պատասխանատվությունը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին. ուստի մենք նաև կատարում ենք մեր սահմանադրական պարտավորությունը: Մենք՝ Ամուլսարի համար պայքարողներս, Վայոց Ձորի բնակիչներս, հետևում ենք Ամուլսարի հարցով բոլոր զարգացումներին և լավատեղյակ ենք տեխնիկական, իրավական և բնապահպանական հարցերով մասնագիտական գնահատականներին: Անցյալ շաբաթ միջազգային փորձագետների՝ Ամուլսար այցելությունից հետո տրված գնահատականները վկայեցին, որ Լիդիան ընկերությունն անգամ նախագծային փոփոխություններ է կատարել, որոնք իրավունք չուներ անելու առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատական ներկայացնելու և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատվելու: Ավելին, մենք ականատես ենք լինում, որ արդեն իսկ շինարարարության փուլում Լիդիանը չի կարողանում պահել իր խոստումներն ու հավաստիացումները զրո կամ քիչ ազդեցության մասին, մասնավորապես, օրինակ՝ հողային աշխատանքների փոշին տարածվում է ոչ թե հավաստիացված՝ 1, այլ 10 կիլոմետրից ավելի՝ հասնելով Ջերմուկ քաղաք, Արփա գետն աղտոտվել է ցիանային հարթակի տարածքից արտահոսած կավաջրերով, մի քանի անգամ վնասվել են Գնդեվազ համայնքի խմելու ջրի ավազանը և խողովակները: Մենք արդեն երեք անգամ հանդիպումներ եք ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և ձեր հորդորներին հետևելով՝ բացել ենք հանքի ճանապարհները՝ անուղղակիորեն թույլ տալով Լիդիանին շարունակել աշխատանքները: Սակայն ամեն անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են առել, ավելի ինտենսիվացել և բազմաթիվ նոր կոնստրուկցիաներ են ավելացել: Ուրախ ենք իմանալ, որ բոլոր հանքերի խնդիրները քննելու նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ, և որ այս խմբի առաջին գործը լինելու է Ամուլսարի խնդրի քննությունը: Մենք ուրախ կլինեինք տուն վերադառնալ արևին, քամուն և ցրտին դրսում շուրջօրյա հերթապահելու փոխարեն, եթե ստանայինք երաշխիքներ, որ Լիդիանն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու է բոլոր աշխատանքները մինչև Կառավարության կողմից վերջնական որոշման կայացումը: Մինչ այդ մենք մեր պատասխանատվությունն ենք համարում մնալ այստեղ և թույլ չտալ Լիդիանի կողմից աշխատանքների իրականացումը։ Մենք մտավախություն ունենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդ որոշ պաշտոնյաներ ապատեղեկացնում են Ձեզ, սխալ են ներկայացնում իրավիճակը: Հրավիրում ենք Ձեզ անձամբ այցելելու Ջերմուկ և տեղում ծանոթանալու իրավիճակին: Դուք կտեսնեք, որ մենք քսան հոգի չենք, ինչպես Լիդիանն է որակում, այլ հարյուրավոր մարդիկ Վայոց Ձորի քաղաքներից ու գյուղերից, Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Հուսով ենք, որ կընդունեք այս հրավերը և որ Կառավարությունը կկարողանա մոբիլիզացնել իր մասնագիտական ռեսուրսներն այս հարցին առավել սեղմ ժամկետում լուծում գտնելու համար: Մենք կվերադառնանք տուն և կբացենք հանքավայր տանող ճանապարհներն այն ժամանակ, երբ երաշխիք ստանանք, որ Լիդիանի գործողություններն առնվազն ժամանակավորապես դադարեցվել են: Մեր կամքն ու պահանջն է, որ Ամուլսարում ներկայիս ապօրինի հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցվի, իսկ հանքարդյունաբերական որևէ հեռանկար ընդհանրապես այս տարածաշրջանում չլինի։ ՀՀ հպարտ քաղաքացիներ: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարում, ինչպես նաև ցանկացած այլ տեղ ցույցերն ու ճանապարհ փակելու ակցիաներն անվանեց սաբոտաժ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video) Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից․ Գերագույն առաջնորդ Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան Տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակի պատմական փոփոխություն է․ Նեթանյահու Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար է հայտարարել Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, վիրավորվել՝ 4812-ը Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանը շատ վատ է կատարում իր աշխատանքը՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով․ Թրամփ Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին. «Հրապարակ» Առեղծվածային մահվան դեպք` Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների Ինչ եղանակ է սպասվում Ֆրանցիսկոս պապի մղձավանջը․ Բագրատ Սրբազանի նոր նամակը՝ կալանավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am