Մանվել Գրիգորյանը քողարկել է իր եղբոր որդու՝ Հրանտ Գրիգորյանի կատարած սպանությունը․ սպանվողի որդու ահազանգը. NEWSPRESS.am

Ռուսաստանաբնակ Էդուարդ Պողոսյանը վստահեցնում է․ հորը՝ Մհեր Պողոսյանին, սպանել է Մանվել Գրիգորյանի եղբեր որդին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։
Էդուարդ Պողոսյանն ապրում է Կալինինգրադում, ուր ընտանիքով տեղափոխվել է հոր սպանությունից հետո։ Նա առաջին անգամ այդ մասին անկեղծանում է NEWSPRESS.am-ի հետ զրույցում։ Պատմում է, որ 1994-ի ապրիլի 16-ին, 37 տարեկան հասակում, վիճաբանության ժամանակ Հրանտ Գրիգորյանը կրակել է հոր վրա և սպանել նրան։ Առաջին օրերին այդ մասին մամուլը գրում էր, հետո բոլորը լռեցին ու գործը «ջրվեց»։ Սպանության ականատեսները պատմել են, որ Մհերը սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում, այդ տարիներին գործող և ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում։ Պատմել են, որ նա փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև Մհեր Պողոսյանի վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ «Քիթ Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանը և Հրաչիկ Կարճիկյանը: Միջամտելով վիճաբանությանը՝ Մհեր Պողոսյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից նա մահացել է հենց տեղում։ Գնդակներից մեկը դիպչել է նրա կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին։ Այդ ժամանակ Էդուարդը մոտ 10 տարեկան էր․ նա շատ բան չի կարողանում մտաբերել, բայց այն, ինչ հիշում է և ինչի մասին պատմում է, սարսափելի է։ Պատմում է, որ Մանվել Գրիգորյանը եկել է իր պապի՝ Վլադիմիր Պողոսյանի մոտ և մոտավորապես ասել, թե մի բան մտածի, քանի որ ինքը թույլ չի տա, որ իր եղբոր որդին՝ Հրանտը, նստի սպանության համար։ Նկատենք, որ Վլադիմիր Պողոսյանն ու նրա կինն էլ, ինչպես ասում են, կորած մարդիկ են եղել․ Էդուարդի տատը 25 տարի աշխատել է Էջմիածնի ծննդատանը՝ որպես  գլխավոր բժիշկ, իսկ պապը՝ ռայկոմի երրորդ քարտուղարն է եղել։ Էդուարդը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր պապի հետ շատերն են հաշվի նստել, բայց այս գործում զիջել է Մանվել Գրիգորյանին։ «Ես չգիտեմ ու չեմ ուզում հիմա քննադատել պապիս, թե ինչու նա չպատժեց հորս սպանողին, բայց չի բացառվում, որ Գրիգորյանը սպառնացել է նրան․ հիշում եմ՝ ինչպես դուրս գալուց առաջ Մանվելն ասաց պապիս՝ թոռներիդ լավ նայի․․․ չեմ կարծում, որ նա ուզում էր՝ մենք լավ լինենք, ինձ թվում է՝ նա ուղղակի զգուշացնում էր, որ եթե պապս չհամաձայնվի իր հետ, ապա մեզ ևս կվնասի»,- ասում է Էդուարդ Պողոսյանը։ Ամեն դեպքում, ապահովության համար, Էդուարդի մայրը որոշում է երեխաների հետ մեկնել հայրենիքից։ Այնտեղ էլ ապրել ու մեծացել է նա եղբայրների հետ։ Երբեմն էլ եկել է Հայաստան՝ պապին ու տատին այցելության։ Բայց միշտ էլ թե՛ նրա տատն ու պապը, թե՛  նրանց մահից հետո նաև մայրը, վախեցել են կատարվածի մասին բարձրաձայնելուց՝ որդիների անվտանգությունից ելնելով։ Ու ստացվել է, որ կատարած հանցագործության համար Մանվելն ու իր գերդաստանի մարդիկ չեն պատժվել։ Այսօր արդեն, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Էդուարդ Պողոսյանը որոշել է նորից բարձրաձայնել խնդրի մասին, հասնել արդարադատության ու պատժել իր հորը սպանողին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am