Սամվել Ֆարմանյանի ուղերձն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ԵԽԽՎ ամբիոնից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումներին: Սամվել Ֆարմանյանը վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և կանխել Արցախի դեմ նոր հնարավոր ագրեսիան: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell–412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ»,- ասել է Ֆարմանյանը: Նա հավելել է՝ շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մեր մայրցամաքի հարավարևելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: «Վեհաժողովը և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի»,- ընդգծել է պատգամավորը: Նա ԵԽԽՎ ամբիոնից հստակ ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգենցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: «Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ Հետք «Նիկո՛լ, Ծառուկյանի պադվալներում ես հայտնվել․ կես միլիոն հայ ընտանիքի ի՞նչ օրն ես քցում»․ Նարե Սոսե (video) Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»․ Հարությունյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Նիկոլն ամեն կերպ ուզում է Միշուստինի հետ պայմանավորվել, բայց․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am