Ո՞վ է վերահսկում դպրոցների կայքերի համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին

ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ հաստատվել են պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնց նպատակը պետական մարմնի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելն է: Այս պահանջը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերաբերում է նաև դպրոցներին, որոնց կայքերը դրված են ktak.am-ում և դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից մեծ մասում կառավարության այս որոշմամբ հաստատված պահանջները դրված չեն ամբողջությամբ կամ դրվել են ձևական, որոնք ոչ թե դպրոցի գործունեության թափանցիկությունն են ապահովում, այլ՝ անթափանցությունն ու ոչ հրապարակայնությունը և ավելի շատ հարցեր են առաջացնում: Մասնավորապես ktak.am-ում ուսումնասիրել եմ հատուկ դպրոցների կայքերը, որոնք գտա մեծ դժվարությամբ, որովհետև «հատուկ դպրոցներ» առանձին պատուհանում դրվելու փոխարեն, դրվել են «քոլեջներ, ուսումնարաններ, կրթահամալիրներ և վարժարաններ» պատուհանում ու այն էլ ոչ բոլորը, օրինակ Երևանում գործող Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցն այստեղ ներկայացված չէ, ինչո՞ւ, տեսնես այդքան դժվա՞ր է բոլոր հատուկ դպրոցների կայքերը առանձին պատուհանում մեկտեղելը: Ընդհանրապես, ո՞վ է վերահսկում այդ կայքերի համապատասխանությունը վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Բազմիցս եմ այս հարցը բարձրացրել, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առջև, սակայն այդպես էլ այն չի իրականացվել, բացառությամբ Երևանի ենթակայության դպրոցների, միայն ըստ տարիների ֆինանսական բոլոր փաստաթղթերի, որոնք, կարելի է ասել, օրինակելի են ու իսկապես ապահովում են դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Ուսումնասիրել եմ ԿՏԱԿ-ի և Երևանի կայքերում դրված 11 հատուկ դպրոցների կայքերն ու ստացել հետևյալ տպավորությունը, դրանցում չկան ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ պահանջվող դպրոցների գործունեության մասին արդիական, հավաստի տեղեկատվություն տրամադրելու միասնական պահանջ: Որ տնօրենն ինչ կարևորել է, այն էլ տեղադրել կամ՝ ոչինչ չի տեղադրել: Հերթով ներկայացնում եմ. 1.ՀՀ ԿԳՆ հանրապետական հ․1 հատուկ կրթահամալիրի կայքի առաջին էջը, չգիտես ինչու՞՝ անգլերեն է, գործունեության առարկան և նպատակը հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումն է` խնամքի և պաշտպանության ապահովմամբ: 2017-2018թ.թ. վերաբերյալ ոչ մի տվյալ չկա: 2.Հանրապետական հ․2 հատուկ կրթահամալիրի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ի՞նչ ուղղություն ունի այս դպրոցը: 3.Երևանի հ.12 հատուկ դպրոց՝ դատարկ կայք: 4.Երևանի երաժշտական հ․13 հատուկ դպրոց Դպրոցի մասին՝ Դպրոցը հիմնվել է … թվականին: Այն գործում է … թվականից: Ոչինչ չասող հաշվետվություններ: Ոչ տնօրենի մասին, ոչ կառավարման խորհրդի մասին: 5.Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Կայքում չկա կառավարման խորհրդի մասին ոչ մի տեղեկություն, մնացածը ճիշտ է կա, սակայն ֆինանսական փաստաթղթերը խնամքով չեն դրված, թվերը չեն երևում: 6.Երևանի հ․16 հատուկ դպրոցի կայքը հիմնվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին անգլերենով ու օտար երեխաների լուսանկարով, և ո՛չ կանոնադրություն, ո՛չ ինչպիսի հատուկ կրթություն է իրականացվում , ո՛չ մի փաստաթուղթ դրված չէ: 7.Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ․11 հատուկ(օժանդակ) դպրոց սովորողների թիվը չկա, ունի 34 աշխատող, որոնց մեջ կոշկակար, դերձակ, սպասուհի, 2 բժիշկ, 2 բուժքույր: 8.Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց: Դպրոցը հանդիսանում է Երևանի հենաշարժական ֆունկցիայի խանգարման երեխաների միջնակարգ հատուկ գիշերօթիկ դպրոցի (վկայական N Բ 001606 պետական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) համարը 282.0060,գրանցման ծածկագիր 10015907 գրանցման ամսաթիվ 25,12,96թ.) իրավահաջորդը։ Բացեք դպրոցի նկարներն ու կտեսնեք, որ մեծամասնությունը չունեն հենաշարժական ֆունկցիայի խանգարում, բայց սովորում են հատուկ դպրոցում, ինչո՞ւ: Կայքում դրված էին միայն նկարներ, ոչ հաստիքացուցակ, ոչ տարիֆիկացիա, դատարկ կայք, իհարկե գիտեմ ով է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, բայց կայքում ոչ մի տեղեկություն: 9.Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների h.1 հատուկ դպրոցի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ինչպիսի՞ երեխաների համար է նախատեսված, միայն նախահաշիվն է դրված, տարեկան 100.191.0 հազար 10.Վաղարշապատի հ․2 հատուկ (օժանդակ) դպրոցի կայքում ոչ կանոնադրություն, ոչ դպրոցի կառավարման խորհրդի, ոչ տնօրենի մասին, ոչ հաստիքացուցակի մասին տեղեկություններ չկան: Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների՝ թ.2 մտավոր թերզարգացումներ ունեցող երեխաների (տեսնես ե՞րբ կվերանայվի այս խայտառակ անվանումը), նույն անվանումով թ.6 և խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թ.8 դպրոցների yerevan.am կայքում դրված են ֆինանսական բոլոր փաստաթղթերը, սակայն այստեղ էլ բացակայում է դպրոցի կայքերին ներկայացվող այլ պահանջները: Նշեմ նաև, որ այս դպրոցների «տարիֆիկացիայի ամփոփ տվյալներ»  ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ» տողի դիմաց ոչ մի թիվ գրված չէր: Այս մասին բարձրաձայնելուց հետո այնտեղից այդ տողը վերացավ, որը լուրջ խախտում է: Ասելիքս այն է, որ 21-րդ դարում կայքերը պետք է վերահսկվեն, որովհետև այնտեղ դրված ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելով կամ տեղեկություններին հետևելով, կարելի է ոչ միայն վերահսկել դպրոցներում կրթության կառավարման օրինական գործընթացն, այլև մեթոդական խորհուրդներով ուղղորդել տնօրեններին, որպեսզի նրանք չվրիպեն: Հենց այս նպատակով էլ սկսել էի ուսումնասիրել առայժմ հատուկ դպրոցների կայքերը, որի արդյունքում գրվեց այս հոդվածը, որը շարունակելի է: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am