ՓՄՁ համար նոր ՀԴՄ-ները բավականին էժան կլինեն. Գագիկ Խաչատրյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գործադիրի անդամներին փոխանցեց սոցիալական ցանցերում տիրող անհանգստությունը, որ մինչև մայիսի 1-ը փոքր ձեռնարկությունները և խանութները պետք է լազերային սկաներներ տեղադրեն, որը բավականին թանկ արժե:Արամ Մանուկյանն ասաց, որ ՓՄՁ ներկայացուցիչների մոտ խուճապ է, որ մայիսի մեկից պետք է արդեն ներդնեն լազերային գինը որոշող սկաներներ, նա պարզաբանում պահանջեց կառավարությունից:Գագիկ Խաչատրյանն ասաց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների մասին է խոսքը, դա ձեռնարկված էլեկտրոնային համակարգի մոդուլներից մեկն է հանդիսանում: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների մասին է խոսքը: Նա նաև ասաց, որ դա բոլոր տեսակի շրջանառությունները ֆիքսող սարք է դա, և, որ տնտեսվարողները միասնական դաշտում պետք է աշխատեն: Նա հայտնեց, որ մայիսի 1-ը կառավարության որոշումամբ հետաձգվել է մինչև 2017 թ. հունվարի 1-ը, իսկ սարքի արժեքի հետ կապված ներկայումս բանկացում են: Գագիկ Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարությունը բացառիկ որոշում էր ընդունել և ՀԴՄ-ները շատ դեպքերում զեղչով կամ անհատույց տրվեցին փոքր ձեռնարկություններին, այժմ քննարկվում է, որ շարունակվի այդ գործընթացը: «Գործընթացը պետք է շարունակվի, որպեսզի մեկ ընդհանուր միասնական ցանցում դրանք աշխատեն: Մայիսի մեկը կառավարության որոշմամբ հետաձգվել է 2017 թվականի հունվարի մեկը: Արժեքի հետ կապված ներկայումս գնում են բանակցություններ, որ հնարավոր գնային առաջարկներ մենք ստանանք, ինչի համար, որովհետև հնարավոր չեղավ ձեռք բերել այն ՀԴՄ-ները՝ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով: Բայց դրանք պարտադիր են գործընթացը ավարտին հասցնելու համար»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ կառավարությունը նախկինում էլ զեղչեր արեց ՓՄՁ համար, անգամ անվճար տրամադրեց նոր ՀԴՄ-ները: Այդ քաղաքականությունը, նրա խոսքով, շարունակական կլինի:Այդուհանդերձ, նախարարը հրապարակեց այդ սարքերի գինը՝ այն անվանելով բավականին էժան. «Ինքը բազմաֆունկցիոնալ սարք է, բավականին էժան է, քանի որ ծրագրային ապահովումը կատարել են ՀՀ ծրագրավորողները Թայվանի հետ համատեղ: Մոտավորապես 760 դոլարի կարգի է արժեքը»,- հայտարարեց նա:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am