Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու Արմեն Աշոտյանի կողմից հեղինակած՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին բանաձևին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։
Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։
Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած եւ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։
Այդ բանաձեւին իր աջակցությունն է հայտնել նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։
Այսօր երեկոյան տեղի կունենան նաեւ չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը եւ հիմնական քվեարկությունները՝ վաղը։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական եւ ողջ ներուժով։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը