Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին կրկին խուզարկություն են իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:
Օրեր առաջ նույն ընկերությունում ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 եւ 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթեւեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը