Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հունիսի 19-ին փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ կալանավորելուն: Սակայն այս հանգամանքը պատճառ չի կարող լինել նրա պատգամավորական լիազորությունների դադարեցման համար: ԱԺ կանոնակարգ-օրենքի 154-րդ հոդվածում ամրագրված է, որ պատգամավորի լիազորությունները դադարել են, եթե նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ուժի մեջ է մտել: Եվ քանի դեռ փաստացի այդպիսի վճիռ չկա, կամ քանի դեռ ինքը մանդատը վայր չի դրել, շարունակում է պատգամավոր համարվել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանը դադարի պատգամավոր լինելուց, նրան խորհրդարանում կարող է փոխարինել Վահրամ Մկրտչյանը, ով համամասնական ցուցակի հաջորդ համարն է (Մանվել Գրիգորյանը պատգամավոր է դարձել համամասնական ցուցակով): Սակայն չի բացառվում, որ նրա փոխարեն խորհրդարան եկող առհասարակ չլինի:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը