«Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի բռնապետ Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող քաղաքական ուժերը... Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները... Ընտրություններին մասնակցել է 59 354 840 ընտրող... Ըստ մասնակցածների 99,16 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքների՝ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 52.55 տոկոսը... Հիշեցնեմ, որ Էրդողանին սատարում էր ոչ միայն նրա հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլև Դևլեթ Բահչելիի ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ռազմական թևն է համարվում ահաբեկչական «Մոխրագույն գայլեր» կազմակերպությունը...Էրդողանի հաղթանակն առաջին փուլով հնարավոր էր միայն, եթե Բահչելին չէր մասնակցում ընտրություններին... Ընտրողների ձայների 30.67 տոկոսը ստանալով երկրորդ տեղում է հայտնվել քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, որի ներկայացուցիչ է Մուհարեմ Ինջեն... Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը՝ 8.36 տոկոսով... Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նորաստեղծ «Իյի» կուսակցությունից առաջադրված Մերալ Աքշեները՝ 7.33 տոկոս ձայնով... Մյուս երկու թեկնածուները՝ Թեմել Քարամոլլաօղլուն «Սաադեթ» կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը «Վաթան» կուսակցությունից երկուսով ստացել են մեկ տոկոսից մի փոքր ավել ձայներ... Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ևս հաղթանակ է տարել Էրդողանի և Բահչելիի կողմից ձևավորված «Ժողովրդի Միություն» դաշինքը («Արդարություն և զարգացում» կուսակցություն + «Ազգայնական շարժում» կուսակցություն), որը ստացել է ընտրողների ձայների 53.62 տոկոսը... Նրանց հաջորդում է «Ազգ Միությունը» («Ժողովրդահանրապետական կուսակցություն» + «Իյի» կուսակցություն + «Սաադեթ» կուսակցություն)՝ 34.04 տոկոս ձայնով... Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ՝11.62 տոկոս ձայնով... Այո՛, Թուրքիայի բռնապետն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախնական արդյունքները վերլուծելիս կարելի է համոզիչ ասել, որ առանց ազգայնական-ահաբեկչականների ձայների Էրդողանը պարտություն կկրեր ընտրություններում... Իսկ այդ ամենը Բահչելին և իր կողմնակիցները շատ լավ հասկանում են և բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում «Ազգայնական շարժում կուսակցությունն» ու «Գորշ գայլերն» ավելի ճոխ ներկայացված լինեն... Հիշեցնեմ, որ 2015թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեփ Էրդողանին չէր հաջողվում երկար ժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն, քանի որ իր հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ստացել էր ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 49,41 տոկոսը և ստիպված էր Բահչելիի հետ կոալիցիա կազմել... Հավելեմ, որ այս ընտրություններում Էրդողանի հարազատ կուսակցությունն ավելի քիչ ձայներ է ստացել՝ 42.49 տոկոս, քան 2015թ.-ի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ ստացել էր 49,41 տոկոս... 2015թ.-ի ընտրությունների հետ համեմատ ձայներ են կորցրել նաև Դևլեթ Բահչելին՝ 2015 թ.-ին՝ 11,93 ,այժմ՝ 11.13 տոկոս, քեմալականները՝ 2015թ.-ին՝ 25,38, այժմ՝22.67 տոկոս... Չնայած նրան,որ Թուրքիայի բռնապետը ջանքեր չխնայեց, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը չհաղթահարի անցողիկ 10 տոկոսը և դուրս մնա Մեջլիսից, սակայն Դեմիրթաշին և նրա կուսակիցներին հաջողվեց տխրեցնել Էրդողանին և ստանալ ընտրողների ձայների 11.62 տոկոսը... Շռնդալից հաջողություն արձանագրեց նաև նորաստեղծ «Իյի» կուսակցությունը, որն առաջին անգամ մասնակցելով ընտրություններին՝ ստացավ ընտրողների ձայների 10.01 տոկոսը... Այսպիսով, 600 պատգամավորից բաղկացած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կունենա 293 պատգամավոր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 146 պատգամավոր, ազգայնական-ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 67, իսկ «Իյի»-ն՝ 44 պատգամավորներ... Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել 63 նահանգներում, Մուհարեմ Ինջեն՝ 8-ում (Էդիրնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքկալե, Իզմիր, Այդըն, Մուղլա, Դերսիմ-Թունջելի), Սելահաթին Դեմիրթաշը՝ 10-ում (Իգդիր, Վան, Աղրի, Հակյարի, Դիարբեքիր, Բաթման, Մուշ, Սիիրթ, Մերդին, Շըրնաք)... Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ Թուրքիայի խորհրդարան է անցել նաև հայազգի թեկնածու Կարո Փայլանը... Նրա հարազատ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Դիարբեքիրում լավ արդյունքներ է ցուցադրել և 9 պատգամավոր է ունենալու այդ նահանգից, որոնցից մեկը կլինի մեր հայրենակիցը... Մեջլիսում է հայտնվել նաև ստամբուլաբնակ Մարգար Եսայանը, ով ներկայացնելու է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը... Հ.Գ. Ընտրությունների օրը թուրքական շատ ԶԼՄ-ներ բազմաթիվ տեղեկություններ էին հաղորում երկրի տարբեր մասերում և հատկապես արևելյան նահանգների ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին, որոնք, հաշվի առնելով Էրդողանի տոկոսային շատ ցածր հաղթանակը, կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ,ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն Էրդողանին ձայն էին տալու ընտրողների 48 տոկոսից ոչ ավելը...

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am